«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարը պահանջում է ցամաքային գործողություն

ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարը պահանջում է ցամաքային գործողություն
12.02.2016 | 21:20

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կարծում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում կարելի է հաղթել միայն ցամաքային զորքերի օգնությամբ։ «Տեղի, մի քանի արաբական երկրների զորքերի ցամաքային գործողությունը, եթե նրանք որոշեն, վճռորոշ կլինի, և պետք է անցկացվի՝ պահպանելու հետ վերցված դիրքերը»,- ասել է Վալսը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում։ Վալսը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է ցամաքային զորքերի ներդրման հարցում. «Ֆրանսիան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար»,- պարզաբանել է Վալսը։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ