Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քրիստիան Վիգենինը նշանակվել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ

Քրիստիան Վիգենինը նշանակվել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ
12.02.2016 | 22:08

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) վեհաժողովում Բուլղարիան ներկայացնող պատգամավորներից Քրիստիան Վիգենինին նշանակել է հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում: Հատուկ ներկայացուցիչը կենտրոնանալու է Վեհաժողովի ջանքերի վրա՝ ուղղված «տարածաշրջանում հաշտեցումն ու ԵԱՀԿ-ի հանձնառություններն առաջ մղելուն, վստահության ամրապնդման միջոցներին աջակցելուն»: «Ես ուրախ եմ, որ իմ գործընկեր Քրիստիան Վիգենինը ղեկավարելու է ԵԱՀԿ-ի ջանքերը տարածաշրջանում հաշտեցմանն աջակցելու ու մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ», - ասել է Կաներվան: «Երբ խոսում ենք տևական հակամարտությունների, կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարացման մասին, ավելի հաստատուն քաղաքական կամք է անհրաժեշտ Հարավային Կովկասում բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Ես հուսով եմ, որ ԽՎ շրջանակում երկխոսությունը կնպաստի այդ ուղղությամբ տարվող աշխատանքների դրական թափ հաղորդելուն», - հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ԽՎ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ