Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դանիել Բայեր. Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

Դանիել Բայեր. Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով
12.02.2016 | 22:10

ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է աշխատանքը հակամարտող կողմերի հետ, միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը: Նա ցավով փաստել է, որ վերջին ամիսներին մեծացել են բռնությունները հայ-ադրբեջանական սահմանին։ «ԱՄՆ-ը կիսում է այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները և դատապարտում է ծանր տեխնիկայի կիրառումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության մահվան։ Մենք պաշտպանում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, և կոչ ենք անում կողմերին՝ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ», - ասել է դեսպանը՝ նշելով, որ «ստատուս քվոն անընդունելի է»։ «Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին՝ «խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»։ ԱՄՆ-ը աջակցում է համանախագահների ջանքերին՝ իրականացնելու կառուցվածքային բանակցություններ, որոնք նոր խթան կհաղորդեն երկխոսությանը և կնպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Բայերը։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ