Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հանձնաժողովը օմբուդսմենի թեկնածու ընտրեց Արման Թաթոյանին

Հանձնաժողովը օմբուդսմենի թեկնածու ընտրեց Արման Թաթոյանին
12.02.2016 | 22:13

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն օմբուդսմենի թեկնածու ընտրեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին՝ նրան կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամները։ ԱԺ-ն մարդու իրավունքների պաշտպանին կընտրի լիագումար նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ