Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ջոն Քերին և Յանգ Յին քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը

Ջոն Քերին և Յանգ Յին քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը
12.02.2016 | 22:18

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում Հյուսիսային Կորեայի խնդիրը քննարկել է իր չինաստանցի գործընկերոջ հետ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Յին պատրաստակամություն է հայտնել աջակցել ՄԱԿ-ին Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումների համար պատժամիջոցների ենթարկելուն: Նա վերահաստատել է Կորեական թերակղզում կայունության պահպանման վերաբերյալ ԱՄՆ հորդորները և Չինաստանին կոչ է արել կիրառել իր ազդեցությունը՝ Փհենյանի վրա միջազգային հանրության ճնշումները մեծացնելու հարցում:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ