Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը
12.02.2016 | 22:24

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարությամբ ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:
«Ի գիտություն ընդունելով 2015-ի դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը՝ Եվրոպական միությունը ողջունում է 2016-ի փետրվարի 5-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել», - ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ անդամ պետությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:
«Այս հիմքի վրա ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացվի համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը», - նշում է ԵՄ պատվիրակությունը:
Հայտարարությունում ասվում է, որ հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ հաստատող առկա փաստաթղթերի տեսակից։ «Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը», - նշում է ԵՄ պատվիրակությունը: «Բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը հարկ է վերանայել՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ։ Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցառումների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը»: ԵՄ-ն կոչ է անում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լիարժեք դիտորդական առաքելության և տեղական դիտորդների ներկայությունը։

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ