Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արծվիկ Մինասյանը` Փոստանջյանին. «Ա՛յ աղջի, հերի՛ք եղավ»

Արծվիկ Մինասյանը` Փոստանջյանին. «Ա՛յ աղջի, հերի՛ք եղավ»
12.02.2016 | 23:34

Այսօր ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 7 կողմ ձայնով ՄԻՊ-ի թեկնածու ընտրվեց Արման Թաթոյանը: Մինչ այդ բավականին թեժ քննարկում եղավ Զարուհի Փոստանջյանի շուրջ, որին ՀՀԿ-ականները մեղադրում էին ՄԻՊ-ի թեկնածուին ոչ հատուկ «զսպվածություն» ցուցաբերելու մեջ: Սակայն կրքերն ավելի թեժացան, երբ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երեք թեկնածուներին էլ կողմ է քվեարկում: Սրան հաջորդեց Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ը չի մասնակցում քվեարկությանը և դահլիճից դուրս եկավ:

Ամփոփիչ ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը չխնայեց ընդդիմադիր գործընկերներին: «Պարոն Մինասյան, ես չգիտեմ դուք վաղը որտեղ կլինեք, որտեղ կհանգրվանեք՝ նախարարի պաշտոնում, թե մարզպետի, պատգամավորի կամ չգիտեմ որտեղ, կամ որպես գիտնական կլինեք, կանխարգելիչ գործառույթներից մեկը ՄԻՊ-ի այն է, որ չնայած օմբուդսմենի լիազորությունները հիմա մի փոքր փոխվում է, բայց դա այն է, որ մենք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն ստեղծենք: Պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք, հետեւաբար ես խորհուրդ կտայի... միեւնույն է ձեր աջակցության կարիքը իշխանության թեկնածուն չունի»,- ասաց Փոստանջյանը:
Անշուշտ, Մինասյանը «տակը» մնացողներից չէր. «Տիկին Փոստանջյանն ակնհայտորեն կաղում է պարզ թվաբանությունից: Երկրորդ՝ առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժեւորելով՝ ստանում ես պատասխան վիրավորանք: Տիկին Փոստանջյան, ձեր արտահայտած միտքը վերադարձնում եմ ձեզ՝ նույն ձեւով: Ավելին ասեմ՝ դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թեեւ այնտեղ նստած՝ խոսում էիք արժանապատվության մասին: Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով երրորդ անձի: Խորհուրդ կտամ, որ Ձեր խորհուրդները պահել Ձեզ»:
Այս բանավեճից հետո Փոստանջյանը զբաղեցրեց իր տեղը մինչ այդ հասցնելով կողքին նստած Մինասյանին նետել, թե շարունակեն նույն ձևով իշխանություններին ծառայություն մատուցել: Սա հունից հանեց դաշնակցական պատգամավորին. «Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ»:
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Փոստանջյանին հիշեցրեց, որ Արծվիկ Մինասյանն իրեն կողմ է քվեարկելու,թող չնեղացնի նրան: Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց, թե չի ուզում նրա «կողմ»-ը, թող չքվեարկի: Ի վերջո, Արծվիկ Մինասյանը «կողմ» քվեարկեց Փոստանջյանին, բայց նա էլի չընտրվեց որպես ՄԻՊ-ի թեկնածու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ