Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տրնդեզը`Գյումրիում

Տրնդեզը`Գյումրիում
13.02.2016 | 12:15

Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարևորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև ժողովրդական խաղերով և տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը` փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքում կազմակերպում է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը:
Օրհնության կարգը կկատարվի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում: Սուրբ պատարագ կմատուցվի նաև քաղաքի բոլոր եկեղեցիներում:
Գյումրու Վարդանաց հրապարակում կկատարվի Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ: Այնուհետև, տեղի կունենա նորապսակների օրհնություն և ժողովրդական տոնախմբություն, որի հիմնական մասը կրակի վրայից թռնելու տեսարանն է՝ շուրջպարերով ու երգերով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով:
Միջոցառման նպատակն է՝ ՀՀ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի և ավանդական բնութագրի ապահովումը:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ