Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը
13.02.2016 | 13:02

Բրիտանական խորհուրդը, Beeline-ը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Երևանում և ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին` ժամը 16.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Բացումը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմեր:
«Այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին: Փառատոնի ծրագիրը բազմազան է թե´ թեմաների ընտրութամբ, և թե´ ֆիլմերի ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ` նպատակ ունենալով մեր հանդիսատեսին ներկայացնել միայն լավագույնը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ