Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանդիպում են հազար տարին մեկ

Հանդիպում են հազար տարին մեկ
13.02.2016 | 16:35

Հավանայի Խոսե Մարտիի օդնավակայանում հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Հանդիպումը որակվում է պատմական՝ 11-րդ դարում պառակտումից հետո երկու եկեղեցիների ղեկավարները չեն հանդիպել: 2 ժամ տևած հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել։ Նրանք հայտարարել են, որ չի կարելի անտարբեր մնալ միլիոնավոր ներգաղթյալների ու փախստականների ճակատագրի հանդեպ, ովքեր «թակում են հարուստ երկրների դռները»: «Մեր հայացքն ուղղված է ծանր վիճակում գտնվող, ծայրահեղ կարիքի ու աղքատության մեջ ապրող մարդկանց՝ այն դեպքում, երբ մարդկության նյութական հարստություններն աճում են: Մենք չենք կարող անտարբեր մնալ միլիոնավոր ներգաղթյալների ու փախստականների ճակատագրի հանդեպ, ովքեր թակում են հարուստ երկրների դռները»,- ասվում է նրանց համատեղ հռչակագրում: Երկու հոգևոր առաջնորդները միջազգային հանրությանը կոչ են արել կանխել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ճնշումը: «Մեր հայացքը հառած է նախևառաջ աշխարհի այն տարածաշրջաններին, որտեղ քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներում քրիստոնյա մեր եղբայրներն ու քույրերը կործանվում են ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով: Նրանց տաճարները ենթարկվում են բարբարոսական կործանման ու կողոպուտի, սրբատեղիները պղծվում են, հուշարձանները՝ ոչնչացվում: Սիրիայում, Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում մենք մեծ ցավով ականատես ենք լինում քրիստոնյաների զանգվածային ելքի այն հողից, որտեղից սկսվել է մեր հավատքի տարածումը, և որտեղ նրանք ապրել են առաքելական ժամանակներից՝ այլ կրոնական համայնքների հետ»,- ասվում է տեքստում: Համայն Ռուսիո պատրիաք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը միջազգային հանրությանը կոչ են անում դիմել «անհապաղ գործողությունների՝ Մերձավոր Արևելքից քրիստոնյաների հետագա դուրսմղումը կանխելու համար»: Հոգևոր հովիվները դեմ են հանդես եկել նաև աբորտներին ու էվթանազիային, ինչպես նաև պաշտպանել են ավանդական ընտանիքը: Նրանք ցավում են, որ այժմ համակեցության այլ ձևերը հավասարվում են ընտանեկան միության հետ, «իսկ աստվածաշնչյան ավանդությամբ լուսավորված հայրության և մայրության մասին պատկերացումները՝ որպես տղամարդու և կնոջ հատուկ կոչում ամուսնության մեջ, դուրս են մղվում հասարակությունից»:
Այնուհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Մեքսիկա՝ առաջին հովվապետական այցով: Մեխիկոյում պոնտիֆիկոսին անձամբ դիմավորել են երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և առաջին տիկինը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ