Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա
13.02.2016 | 16:36

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության հարցերով համաժողովին՝ փոխանցում է Milliyet-ը։ Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիկդելին դեսպանատանն ընդունելության ժամանակ լրագրողներին տեղեկացրել էր Իրանի և Թուրքիայի բանակցությունների մասին։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այց կկատարի Իրան։ Իրանն ու Թուրքիան տարակարծիք են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հարցում։ Իրանն ակտիվորեն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Անկարան կողմ է իշխանությունից Ասադի անհապաղ հեռացմանը։ Անկարան կարծում է, որ Սիրիայում արյունահեղության հիմնական պատճառը Ասադի քաղաքականությունն է։

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ