Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քերին Ռուսաստանին և Ասադին սպառնացել է ներխուժել Սիրիա

Քերին Ռուսաստանին և Ասադին սպառնացել է ներխուժել Սիրիա
13.02.2016 | 16:38

Եթե Դամասկոսի իշխանությունները, Ռուսաստանը և Իրանը չիրագործեն կրակի դադարեցման համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել այլ ընթացքի՝ Սիրիա «լրացուցիչ ցամաքային զորքեր» մտցնելու՝ Orient հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները նրան չստիպեն անել, ինչ իրենք խոստացել են… համաշխարհային հանրության անդամները, անխոս, պարզապես չեն նստի ապուշների նման և հետևեն դրան»,- ասել է Քերին: Պետդեպի ղեկավարը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այն շրջանների ռմբակոծությունները, որտեղ պետք է զինադադար պահպանվի, և կրկին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ: Նա նաև դեմ է հակամարտությանն Ասադի կողմից «Հըզբոլլահի» գրոհայինների և Իրաքից շիա աշխարհազորայինների մասնակցությանը՝ նշելով, որ նրանք տեղ չունեն Սիրիայում և պետք է վերադառնան հայրենիք: Քերին կոչ է արել քաղաքական լուծում գտնել՝ հանուն Սիրիայի միասնության պահպանման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը հստակ տարանջատում է սիրիական ընդդիմությանն ահաբեկիչներից՝ վերջիններից թվում ներառելով բոլորին, ովքեր «մարդկանց են սպանում ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության»: Խոսելով Ասադի ապագայի մասին՝ Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարծում են, թե Սիրիայում խաղաղություն չի լինի մինչև նրա պաշտոնանկությունը: Փետրվարի 12-ին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից սպասում է Սիրիայի ընդդիմության ուղղությամբ օդային հարվածների դադարեցում և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունից հրաժարում: Մեկ շաբաթից ծրագրվում է կրակի դադարեցում պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչների միջև, որ չի վերաբերի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությանը՝ Մոսկվայում պնդում են, որ դա ուղղված է բացառապես ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ