Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը Ռուսաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը Ռուսաստանին
13.02.2016 | 16:39

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի ռմբակոծությունները՝ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները: «Մենք պետք է տեսնենք գործողություններ տեղում: Դա ներառում է Ռուսաստանի կոնկրետ գործողությունները, որ նա արդեն բանավոր պարտավորվել է կատարել վերջին երեք օրերին: Մենք պետք է տեսնենք ռմբակոծությունների վերջը և Ասադին օգնության դադարեցումը»,- ասել է Տոները: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն նաև սպասում է, որ Ռուսաստանը կազդի Սիրիայի իշխանությունների վրա, որ նրանք մասնակցեն բանակցություններին:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ