Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Որն է մեր շահը

Որն է մեր շահը
16.02.2016 | 00:15

Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր խաղն է խաղում, որի հետևանքները ինչպես իր, այնպես էլ որոշակի խմբերի համար կարող են լինել էական, իսկ եթե այդ խաղը խաղացվում է պետությունների մակարդակով, մանավանդ եթե այն ստոր է, ճակատագրական է դառնում, և տարիներ շարունակ հնարավոր չի լինում ուղղել տվյալ խաղի արդյունքում ստացված ծանր հետևանքները: 1921 թվականի հոկտեմբերի ռուս-(չեմ ցանկանում նշել բոլշևիկյան, որովհետև նման վիճակում այդպես կարող էր գործել նաև այլ քաղաքական ուժ) թուրքական պայմանագիրը, դրա հետևանք 1921 թվականի մարտի Կարսի պայմանագիրը և դրա հետևանք Արևելյան Հայաստանի պատմական հողերի, (մոտ քսան հազար քառակուսի կիլոմետր) հանձնումը ռուսի հավերժ թշնամի, բայց երբեմն բուռն սիրաբանության արդյունքում եղբայր, բարեկամ, ընկեր կոչվող թուրքին և Նախիջևանի հանձնումը, դարձյալ թուրքի պնդմամբ` Ադրբեջանին առանց որևէ երրորդ երկրի հանձնելու պայմանով: Փափազյանը «Համլետն ինչպես տեսա» իր հայտնի մենագրության մեջ հետևյալն է ասում։ Համլետը, տեսնելով աշխարհում տիրող անարդարությունները, սև սքեմը քաշեց վրան և հաշտվեց տիրող վիճակի հետ։ Ճիշտ այդպես էլ հայերս` ատամներս սեղմած հաշտվեցինք ռուս-թուրքական ստոր գործարքի հետ (ինչպես նկատեցիք, դարձյալ չօգտագործեցի «բոլշևիկյան» բառը): Եվ ընդամենը երեկ բոլշևիկների սիրուց էլ ավելի մեծ սիրով դեպի թուրքը լծված ոչ բոլշևիկ ղեկավարը, մռնչում է թիկունքին թուրքից ստացած հարվածից և փորձում է համարժեք ապտակել նրան: Հավատացած եմ, այդ ապտակը մահացու կլինի թուրքի համար, եթե այն ստացվի: XIX դարում թուրքին Եվրոպայի հիվանդ մարդ է համարել, եթե չեմ սխալվում, Կառլ Մարքսը: Այդ հիվանդին XIX դարի սկզբին փորձեցին բուժել բոլշևիկները, ավա՜ղ, նա այսօր դարձել է XXI դարի աշխարհի հիվանդ մարդը: Եվ այսօր այդ հիվանդ մարդը հույսը դրած մի հզոր ռազմական բլոկի վրա, որի անդամն է նաև ինքը, փորձում է սեփական պրոբլեմները լուծել իր դարավոր թշնամու` ռուսի հետ: Անգլոսաքսերը թուրքի վրա միշտ նայել են որպես անհավատարիմ շան, բայց միևնույն ժամանակ միշտ օգտագործել են նրան: Այսօր էլ նրանք այդ անհավատարիմ շանը փաղաքշելով փորձում են, որին մեծ սիրով գնում է նաև ինքը, հրահրել ռուսի դեմ: Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ անգլոսաքսերի վերջնական նպատակն է քանդել Թուրքիան, որի ռազմական պոտենցիալի, արդյունաբերության, աճող մարդկային ռեսուրսների հետ վաղ թե ուշ նույն Արևմուտքը ստիպված հաշվի է նստելու: ՈՒրեմն այսօր ռուսն ու թուրքը պիտի բախվեն, որով կլուծվեն ոչ միայն աշխարհի հիվանդ մարդու հարցերը, այլև… Ռուսաստանի, և այն հարցականի տակ կդնի բազմազգ պետության գոյությունը: Սա բոլորովին այլ հարց է և խոր վերլուծության կարիք ունի: Մեր կողմից ուսումնասիրվող հարցը վերջերս Ռուսաստանում շրջանառվող ռուս-թուրքական 1921-ի բարեկամության և եղբայրության պայմանագիրը չեղարկելն է, ինչը բուռն քննարկումների առարկա է դարձել նաև մեզանում, ոմանք նույնիսկ այդ չեղարկման մեջ տեսնում են մեր նկատմամբ ռուսի հերթական ստորության դրսևորում, որովհետև, ինչպես գիտենք, որոշ ռուս քաղաքական մեկնաբաններ, պաշտոնական անձեր իսկույն սկսեցին հանգստացնել փոքր թուրքին` Ադրբեջանին, որ տարածքային որևէ զիջում Ադրբեջանը հօգուտ որևէ մեկի չի կատարելու: Հասկանալի է, թե ով է այդ որևէ մեկը: ՈՒստի նման պայմաններում օրինական հարց է ծագում, մենք ինչո՞ւ պետք է ոգևորվենք ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից: Իմ կարծիքով, որքան էլ դեմ լինենք այդ սրացմանը, քանի որ չգիտենք, թե ռուսներն ինչ հերթական ստոր շահեր են հետապնդում դրանով, լռելյայն պիտի ուրախանանք այդ պայմանագրի չեղարկումով, եթե իհարկե դա լինի, որովհետև...
Ղարաբաղյան շարժման բուռն վերելքի օրերին հենց 1990 թվականի հունվարի 20-ին, երբ Երասխավանում մոտ 20-40 հազար մարդ էր հավաքագրվել, մենք ազատագրած կլինեինք մեր պատմական հողերի մի զգալի հատվածը (և դրան հաջորդող նախորդ տարիներին), եթե չլիներ այդ չարաբաստիկ պայմանագիրը, որով հարկադրված պարտավորություն է փաթաթված նաև մեր վզին: Չեմ կարծում, որ ապագայում պատմությունը մեզ հերթական հնարավորությունը կտա ազատագրելու մեր կորցրած հայրենիքի մի հատվածը, ուրեմն այդ պայմանագրի չեղարկմամբ առ ոչինչ է դառնում թուրքի երաշխավորությունը, ինչը շատ կարևոր է մեզ համար:
Զսպվածությամբ հետևենք սկսված խաղին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ