Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը

Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը
16.02.2016 | 01:06

Նախ` մեկ միջանկյալ դիտարկում. այնպես չէ, որ դաշնակցության հետ բանակցությունները երկարաձգվում են։ Սերժ Սարգսյանի ելույթի ենթատեքստերը եկան ասելու, որ ամեն բան հաշվված է միլիմետրիկ ճշգրտությամբ թե՛ այս, թե՛ ապագա քայլերի մասով, ու որքան էլ պարադոքսալ է, Սերժ Սարգսյանը վերջապե՜ս գնում է «թյունինգի», և այս անգամ որևէ բան նրան չի կաշկանդելու ոչ այն պատճառով, որ միշտ էլ եղել է «գերակա շահը»` պատմության մեջ մնալ որպես մեկը, ով երկրի համար ինչ-որ բան է արել, այլ որ երկրում ստեղծված իրավիճակի հրամայականն է դա պարտադրում:
Կհաջողի՞ Սերժ Սարգսյանը: Մեկնենք նրա մտքի և տողերի արանքում եղածը, որը նրա զեկույցը գրողները չէին ցանկացել բաց տեքստով մատուցել, ու թե քիչ էլ անկեղծ, ապա ուղերձը հիմնականում կառուցված էր ընդհանրական, ծանոթ ֆորմուլաներով, սակայն «մնացորդային ատրիբուտները»` բոլորին հավաքել նախագահականում, բոլոր հեռուսաալիքներով հատուկ և «խոր» ռեպորտաժներ պատրաստել ¥ինչը, մեր մեջ ասած, մի քիչ «հնոտ» էր, պետք էր հեռու մնալ բրեժնևյան «խոպանի» հանգավորումներից¤, բայց երիտհանրապետականների առաջմղումն ու ենթատեքստային հռետորաբանությունն ավելի լուրջ ցուցիչ էին, քան ելույթի փաստը, ինչն էլ գումարվելով մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի գրեթե «դարակազմիկ» նշանակմանը (նկատի ունենք ԱԱԾ-ի անչափ երիտասարդ ղեկավարին)։ Եթե հաշվի առնենք, որ նույնքան երիտասարդ էր ՀՀ գլխավոր դատախազը, հանրագումարելով էլ ասենք, որ ուժային ողջ «սպեկտրը» կառուցված է անչափ հետաքրքիր-«կենդանի» անհատներով, ապա պատկերն ամբողջանում է նախ և առաջ փիլիսոփայության տեսանկյունից, ավետելով սպասվածը` խաղի կանոններն իսկապես փոխվում են, առաջ է մղվում առավել առաջադիմական-երիտասարդ «ավյունը»:
Մեկ «բայց»-ով, քանզի Նյուտոնի օրենքը` հարված-հակահարված, հաստատում է այն օրինաչափությունը, որ, բոլոր դեպքերում, հակազդեցություն լինելու է: Ահա դրա համար է Սերժ Սարգսյանն արձանագրում` չենք շտապելու (չնայած նրա այդ «խասիաթը»` վիբրացիաների արագացման, կայծակնային «քաղցկեղների» այս աշխարհում վիճարկելի է նաև)։ Դաշնակցության հետ գործակցության «ընդմիջումին» հղված ուղերձը, որտեղ միակ առարկայական, ոչ ընդհանուր, ոչ «ծանոթ» մտքերն ընդամենը մի քանիսն էին. չինովնիկը` «մինչև վերին օղակ», նրա համար չէ, որ իր չարածը պատճառաբանելու համար մոտիվներ ունենա, թերթերի ու կայքերի հետ ողջ օրը խաղեր տա, հետն էլ մտածի, որ իր տեղն ու պաշտոնը Սահմանադրությամբ ապահովված են, դրա վառ ապացույցն է:
Բոլոր դեպքերում` դո՛ւ ասացիր:
ՈՒստի և հաջորդական, դանդա՜ղ քայլերով, դաշնակցության «պատնեշով» պաշտպանվելով` իրականացվելու է մնացյալ ոլորտների «թյունինգը», առաջին հերթին` ապագա խորհրդարանի: «Պետք է ընդառաջենք երիտասարդներին» նախադասությունը հենց այնպես չի հնչել այդ ելույթում, ու կարծում ենք` թե՛ ելույթը գրողների, որոնք առանձնապես չեն բացել խաղաքարտերը, թե՛ Սերժ Սարգսյանի համար մեկընդմիշտ պարզ է. պետք է փոխել առաջին հերթին քաղաքական դաշտի էներգետիկան` երիտավյուն, մտավոր կարողություն, պահվածքի էլեգանտություն հաղորդելով դրան:
Այ այստեղ մտորելու տեղ իսկապես կա: Ոչ այն պատճառով, որ այդ էներգետիկան մեզանում էյնշտեյնյան գրավիտացիայի կողքին հարաբերականության տեսությամբ էր աչքի ընկնում, և պոկում ապահովելն անչափ դժվար է լինելու։ Այն պատճառով, թերևս, որ քաղաքական դաշտի սովը կադրային սովի է վերածվել, իսկ ՀՀԿ-ն այս «սովի» մենակատարն է, դաշնակցության երևացող կադրերն էլ, արդեն ասել ենք, էներգետիկ-արևաշող «զևսեր» չեն: Մինչև ո՞ւր կզորեն հայոց «թյունինգի» էներգետիկ կարման ու զորությունը, ցույց կտա կյանքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ