Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փոփոխություն, որն ուղղված է Հայաստանի տնտեսության, հայկական բրենդի զարգացմանը

Փոփոխություն, որն ուղղված է Հայաստանի տնտեսության, հայկական բրենդի զարգացմանը
19.02.2016 | 19:22

Բաժնետոմսի օպցիոնը (stock option) և բաժնետոմսի փոխանցումը (stock award) ֆինանսական գործիք է, որը լայնորեն կիրառվում է արտասահմանյան երկրներում՝ գործատուի կողմից աշխատակիցներին խրախուսելու նպատակով։ Հայաստանում այս մեխանիզմը չի գործում կամ գրեթե չի գործում։ Օպցիոնների ուղղությամբ Կենտրոնական բանկը սկսել է գործնական աշխատանք կատարել, և անցյալ տարի ԼեգալԼաբ իրավաբանական ընկերությունը նույնպես միացել է աշխատանքներին նաև փոխանցումների մասով` մշակելու օրենսդրական առաջարկությունների փաթեթ՝ օպցիոնների և փոխանցումների մեխանիզմը Հայաստանում հեշտորեն կիրառելու նպատակով։
ԼեգալԼաբ ընկերության հիմնադիր բաժնետեր Ստեփան Խզրթյանը նշում է, որ օպցիոնը արժեթղթերի տեսակ է, որը գործատուն տրամադրում է աշխատակցին։ Այն խոստում է, որ ինչ-որ ժամանակ՝ օրինակ 4 տարի անց, աշխատակիցը կարող է որոշակի գնով գնել բաժնետոմսեր ընկերությունից և կապիտալ շուկայում իրացնել՝ այդպիսով ստանալ հավելյալ եկամուտ։ Բաժնետոմսի փոխանցումը բաժնետոմսի տրամադրումն է աշխատակցին` անհատույց կամ նվազ հատուցմամբ` կատարված աշխատանքի դիմաց: Բաժնետոմսերի օպցիոնը և փոխանցումը նաև որոշակի մղում են տալիս աշխատակցին` նպաստելու ընկերության երկարաժամկետ զարգացմանը։
Ստեփան Խզրթյանը նկատում է, որ աշխատակցի բաժնետիրացումը փոխշահավետ է երկու կողմերի համար. գործատուի համար, քանզի վերջինս ձեռք է բերում որոշակի երաշխիքներ աշխատողի աշխատանքի երկարաժամկետ լինելու հարցում, և աշխատողի համար՝ աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունից բացի, լրացուցիչ եկամուտներ ստանալու հարցում: «Մեր ընկերությունը չորս տարվա ընթացքում ունեցել է մի շարք հաճախորդներ տարբեր ոլորտներից, որոնք հարց են բարձրացրել՝ ինչպես աշխատակիցներին բաժնետիրացնել` դարձնել բաժնետեր։ Հաշվի առնելով մեր երկրի կորպորատիվ օրենսդրության սահմանափակումները՝ դա անելը բավականին խճճված է, եթե ոչ անհնար, և պահանջում է իրավաբանական աճպարարություն կամ ավելորդ ծախսեր արտասահմանում ընկերություն հիմնելու ու դրա միջոցով այդ մեխանիզմը կիրառելու համար։ Մենք որոշեցինք իրավաբանորեն մոտենալ հարցին, որն ուղղված է մեր հաճախորդների, գործընկերների շահերի սպասարկմանը,- նշում է Ստեփան Խզրթյանը՝ ավելացնելով, որ այս նախաձեռնությունում անմիջապես համագործակցում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ։- Մեր ցանկությունն է նպաստել օրենսդրության փոփոխությանը, որպեսզի ապագայում ընկերությունները, անկախ գործունեության ոլորտներից, իրենց աշխատակիցներին շահագրգռելու համար ավելի հեշտ կարողանան տրամադրել բաժնետոմսեր»։ Ստեփան Խզրթյանը նկատում է նաև, որ շփումները ցույց են տվել, որ աշխատակիցների, գործատուների շրջանում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կա օպցիոնների մեխանիզմը ներդնելու պահանջարկ։
Հայաստանում աշխատանքներն ընթանալու են երկու ուղղությամբ՝ հասկանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ինդուստրիայի պահանջարկը և աշխատել օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ։ Ընթանում են հանդիպումներ այն ընկերությունների հետ, որոնք կհայտնեն հետաքրքրություն օրենսդրական փոփոխությունների դեպքում օպցիոնների ծրագիրը ներդնելու ուղղությամբ։ Դրա հիման վրա Կենտրոնական բանկի հետ համատեղ կտարվեն գործողություններ համապատասխան իրավական ակտեր ընդունելու ուղղությամբ։
Ստեփան Խզրթյանն ընդգծում է, որ իրենք ցանկանում են այս նախաձեռնությամբ ևս մեկ շերտ ավելացնել գործատու-աշխատող հարաբերություններում։ «Օրենքի բարեփոխմամբ ընկերությունների գործունեության մշակույթը ևս մեկ աստիճանով կբարելավվի, ընկերությունները կստանան ևս մեկ գործիք աշխատակիցներին ոգևորելու համար, որի շնորհիվ այս ընկերություններն ավելի մրցունակ կլինեն համաշխարհային դաշտում։ Սա միայն մեկ օրենքի փոփոխություն չէ, սա փոփոխություն է, որն ուղղված է Հայաստանի տնտեսության, հայկական բրենդի զարգացմանը, քանի որ ՏՏ-ն կարող է լինել Հայաստանի դեսպանն աշխարհում»,- համոզված է ԼեգալԼաբ ընկերության հիմնադիր բաժնետերը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ