Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քանդել-հավաքելուց առաջ և հետո

Քանդել-հավաքելուց առաջ և հետո
11.03.2016 | 01:08

Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է: Չշտապենք այն անվանել բարեփոխումների լուրջ փաթեթ, սակայն, դատելով «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքներից, հենց այդպես է որ կա, որովհետև բնական այդ «սելեկցիան» հանգեցնելու է տեսակի լուրջ պայքարի, իսկ այդ պայքարում «կոնկուրենտի» համար անհասկանալի, անկանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում, ինչն էլ զրկում է վերջինիս ոչ միայն հարմարավետ դիրքավորվելու և նպատակային «խփելու» հնարավորությունից, այլև աչքառ է հանում միակ տեսանելի` «թիկունքից թխկացնելու» բերիայական գործելաոճը, ինչն էլ արդարացված չէ այն պարզ պատճառով, որ գործընթացը «բռնվել է գլխից», ինչպես երբևէ խոստացել էր: Իսկ գլխին հասնելու համար ոչ միայն խելք, այլև լուրջ հնարավորություններ ու ռեսուրներ են պետք, որպիսիք` չիք:
ՈՒ, ինչպես Վանոն կասեր, թողնենք «կոնկուրենտներին» իրենց «ախմախության հետ միայնակ», անցնենք առաջ:
Համարենք, որ իսկապես ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը կվերցնի ապագա պառլամենտի 54 տոկոսը, ինչի մասին իր հայտնի հարցազրույցում ակնարկել էր Սերժ Սարգսյանը, որպես ապագա մեծամասնության մոդել:
Դառնանք այսօրվա դեֆակտո երկրորդ ուժին: Այո, ԲՀԿ-ին, որը, եթե անկեղծ, և՛ կա, և՛ չկա: Քանզի գործընթացները, որոնք տեղի են ունենում այդ կուսակցությունում, դետոնատորային ներուժ ունեն` թե կուսակցությունն իսկապես երկրորդը դարձնելու նաև ապագա պառլամենտում և թե՛ այնպես փսորելու, որ քիթն ու ականջն էլ չմնան: Այս պահին այնտեղ այսբերգային զարգացումներ են: Ռեալպոլիտիկի հատվածն այն է, որ կուսակցությունը քանդման երկրորդ պտույտն է կատարում: Ընդ որում, առաջին` համատիեզերական պտույտի համեմատ, երբ կուսակցությունը կորցրեց իր նույնքան «տիեզերական» լիդերին, է՛լ ավելի տիեզերական փողերը, հետևաբար` քաղաքական ազդեցությունն ու համբավը, այս մի պտույտն առավել քան «համեստ» է և միտված է հոգեբանական «ջարդի» քաղտեխնոլոգիայով ԲՀԿ-ն «կապսուլահան» անելուն: Որովհետև ԲՀԿ-ն ոչ միայն գենդերային առհավատչյան է հայոց մեջ, այլև իներցիոն ուժով տեղերում ունի կառույցներ ու էլեկտորատ, որը փոշիացնել «ամուսնացյալ» ՀՀԿ-ն թույլ չի տա, որքան էլ գլուխը խառն է և գտնվում է ՀՅԴ-ի հետ «մեղրամսի» մեջ, որն անչափ ծեր է` 125 տարեկան, և չի կարող այնքան բթացնել ՀՀԿ-ի զգոնությունը, որ ՀՀԿ-ն չմտածի այդ էլեկտորատի մասին: Մանավանդ որ, որպես ընդդիմություն, Նիկոլի կուսակցությունը բավականին լուրջ թափ է հավաքում, և չի բացառվում, որ ինչ-որ «իքս» պահի թե՛ Արևմուտքի, թե՛ ռուսական ընդդիմության բոլոր «հավկիթները հավաքվեն հենց այս զամբյուղում»:
Անշուշտ, դեռ վաղ է անգամ ենթադրությունների մակարդակում վիճարկել հարցը` ո՞վ կլինի երկրորդն ապագա խորհրդարանում, քանզի առաջիկայում չեն բացառվում ամենաանսպասելի ու շարունակական «ամուսնություններն» ու «ապահարզանները»: Մանավանդ որ տեղեկացված ենք՝ եթե իշխանություններին հաջողվի «հորով-մորով» անել Ընտրական օրենսգիրքը… Այստեղ արդեն պետք է ձգել դադարը. տեղեկացված ենք նաև, որ օրենսգրքի հարցում այս անգամ Արևմուտքն անչափ «անհաշտ» է տրամադրված, և Հայաստանում գտնվող յուր «կորպուսով»` քաղաքացիական հասարակությամբ, անելու է ամեն ինչ, որ առանց այն էլ «ընդհանուր մահճակալ, սակայն առանց բարձի» իշխանությունները փափուկ վայրէջքներ չունենան առաջիկա ընտրություններում:
Մեր հերթին էլ կարծում ենք, որ իշխանությունը կգտնի «բարձիկների» բավարար չափաքանակ, որպեսզի իր վայրէջքին ոչ ոք չխանգարի, չի ցանկանալու ընդգծված երկրորդ ուժ լինի խորհրդարանում և փորձելու է ուժերի այնպիսի քարտեզ ու տեղաբաշխում ունենալ` 5-10-տոկոսանոց, որ ապագա խորհրդարանական հանրապետությունում և բուն խորհրդարանում հա՛մ «կույս մնա», հա՛մ «հաճույք ստանա»:
Ի՜նչ կարող ես անել։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ