«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փորձում են բուժել նաև երաժշտությամբ

Փորձում են բուժել նաև երաժշտությամբ
11.03.2016 | 10:50

Երևանի պետական բժշկական համալսարանում 2015 թվականի փետրվարին ստեղծվել և ակտիվ գործունեություն է ծավալում ուսանողներից կազմված երգչախումբը։ Այն հիմնադրել և ղեկավարում է ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Տիգրանուհի Ղարագյոզյանը։

Մեկ տարվա գործունեություն ծավալող խմբի երգիչները բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ են։ Տիգրանուհի Ղարագյոզյանը տեղեկացնում է, որ երգչախմբի անդամների մեծ մասն ունի երաժշտական կրթություն և մինչև բուհ ընդունվելը երգել է տարբեր երգչախմբերում։ Կան նաև ուսանողներ, որոնք թեև մասնագիտական կրթություն չունեն, սակայն ունեն սեր երգեցողության նկատմամբ։ Վերջիններս նույնպես անցնում են լսումներ, և փոքր քննական շրջանը հաղթահարելուց հետո անդամակցում են երգչախմբին։ Ինքը՝ Տիգրանուհին, նույնպես ունի երաժշտական կրթություն, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, երգել է դպրոցի երգչախմբում։ Երգչախումբն ընդգրկում է 25 տաղանդավոր, վառ երիտասարդների:
Տիգրանուհին զարմանալի ոչինչ չի տեսնում այն բանում, որ բժշկական համալսարանում գործում է երգչախումբ. բժիշկները բազմակողմանի զարգացած մարդիկ են։ Ըստ նրա՝ շատ են այն ուսանողները, որոնց համար երաժշտությունը կյանքի մասն է, և առանց երաժշտության չեն կարող ապրել. «Երգչախմբի անդամները սիրում են ակադեմիական վոկալը, տիրապետում են որոշակի հմտությունների ու փորձում զարգացնել դրանք։ Երգչախումբը՝ որպես ուսանողական կառույց, հանդիսանում է թե՛ համախմբող, թե՛ սերունդների միջև կապ ստեղծող մի միջավայր, կոլեկտիվ, որի նպատակներից է ոչ միայն մշակութային բնագավառում դրսևորվել, այլև ցույց տալ, թե ինչի են ունակ ապագա բժիշկները։ Բացի այդ, երաժշտությունը նաև բուժիչ ազդեցություն ունի, և մեր գործունեությունը միայն դրական արձագանք է ունեցել»։
Երգչախումբը մեկամյա գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք նախագծերով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթ, առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված բարեգործական համերգ և այլն։
Կոլեկտիվի երգացանկում ընդգրկված են Բախի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, այլ գործեր։ Այժմ ուսանող-երգիչները պատրաստվում են հանդես գալու Կոմիտասին նվիրված նախագծով։ Երգչախումբը կկատարի Կոմիտասի գործերը, նրա մշակումները, երգչախմբի անդամները հանդես կգան նաև զեկույցներով՝ անդրադառնալով Կոմիտասի կյանքին, գործունեությանը, դրվագների, որոնց մասին չի խոսվում։ Կփորձեն Կոմիտասին ներկայացնել մեկ այլ տեսանկյունից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ