Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երկու յոլդաշների արանքում

Երկու յոլդաշների արանքում
15.03.2016 | 00:29

Երբեմն զայրանում եմ, ավելի ճիշտ, ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մեր դաշնակից, մեր բարեկամ երկրի նախագահը, ում միշտ հարգել ու սիրել եմ, որպես լուրջ և հավասարակշռված, իր երկրի բախտով ու արժանապատվությամբ մտահոգ անհատի, ինչպիսի սխալներ է թույլ տալիս, կարծես պատմությունը նրան ոչինչ չի ասում, իրենից առաջ իր երկրի կառավարողների թույլ տված ահավոր սխալները ուսանելի չեն։ Գուցե քաղաքականությունն է այդ պահանջում, գուցե աշխարհում մեկուսացված լինելու հանգամանքն է դա պահանջում։ Թող որ այդպես լինի։ Ինչ խոսք, պատմության մեջ եզակի չեն դեպքերը, բայց ավելի լավ է հիշեմ կոնկրետ օրինակ։ Ասում են, երբ Նապոլեոնը Ալեքսանդր Առաջինի հետ հաշտության և բարեկամության պայմանագիր էր կնքում, համբուրվելու պահին գրպանից ընկավ Ռուսաստանի վրա հարձակման պլանը։ Տեղին է հիշել ևս մեկ օրինակ։ Թուրք սուլթանի մոտ ճաշկերույթի էր հրավիրված Հունգարիայի թագավորը։ Ճոխ ընդունելությունն արդեն ավարտվել էր, և հյուրերը պատրաստվում էին հեռանալու, երբ սուլթանն ասաց՝ ինչո՞ւ եք շտապում, ախր մեր սև ապուրը դեռ չեք խմել։ Հյուրերը դեռ չէին հասցրել դատարկել սև ապուրի՝ սև սուրճի բաժակները, երբ սուլթանի զինված ենիչերիները ներս մտան և սպանեցին բոլորին։ Պատմությունից կարելի է շատ օրինակներ բերել, սակայն անիմաստ է, որովհետև պատմությունը մարդուն, առավել ևս քաղաքական գործիչներին, փաստորեն, ոչինչ չի հուշում։ Եթե Եվրոպայի քաղաքական գործիչները սառը դատողությամբ հիշեին թուրքերի սարսափազդու գործողությունները Վիեննայի պատերի տակ՝ 1678 թվականին, հավանաբար այսօր Եվրոպան կանգնած չէր լինի թուրքական նոր վտանգի առջև։ Ինչ խոսք, Պուտինն էլ քաղաքական գործիչ է, և բնականաբար նրա պատմական հիշողությունն էլ կարող է կարճ լինել, կամ էլ վատ գիտի ոչ միայն իր երկրի, այլև համաշխարհային պատմությունն ընդհանրապես, ուստի զարմանալի չէ, երբ նա ոչ մեկ անգամ և այն էլ սիրով ասում էր, թե Էրդողանն իմ ընկերն է, այսինքն՝ յոլդաշ, իսկ Թուրքիան` բարեկամ երկիր, որով կարծես փորձում էր դեմ գնալ բնության օրենքներին և հաստատել նոր տեսություն, թե շունն ու գայլը կարող են միասին սեղան նստել և եղբայրաբար օգտվել սեղանից։ Բայց երբ յոլդաշը ¥այստեղ փոքր-ինչ շեղվեմ և յոլդաշին բնութագրելու համար օգտվեմ խորհրդային անվանի դերասան, գրող Շուկշինի հիանալի պատմվածքի բառապաշարից. երբ պատմվածքի հերոսը գյուղ իր սիրուհուն այցի է գնում և տեսնում է, թե ինչպիսի չարախնդությամբ են կնոջ կողմից մերժված գյուղի տղամարդիկ վերաբերվում իրեն, չվախենալով իր հանդեպ այդ մարդկանց ատելությունից, նրանց երեսին շպրտում է, թե դուք տղամարդ չեք, արվամոլ եք: Մենք տեսանք Պուտինի ոչ միայն հոգեկան ողջ ցնցումը, այլև նրա համակ ատելությունը, ինչը, իմ կարծիքով, ավելի շատ նման էր կնոջ դավաճանությունն ապրած տղամարդու հոգեվիճակի։ Այդ մի յոլդաշի գեյությունից դասեր չքաղած, այսօր մեր դաշնակից երկրի նախագահը պինդ գրկել է փոքր յոլդաշին և նրան, մեզ ազգովին ֆիզիկապես ոչնչացնելու ցավով բռնվածին, օգնում է ոչ միայն արդիական զենքերով, այլև, ըստ ռուսական մամուլի, մեր թշնամուն` իր յոլդաշին է տրամադրում Հայաստանի և Ղարաբաղի ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ։ Կուզենայի յոլդաշին շատ սիրող նախագահին հիշեցնել դեռևս անցած դարի վերջում ռուս բանաստեղծի ասած խոսքերը, թե Բաքվում դանակ են սրում ընդդեմ Ռուսաստանի։


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Հարգելի նախագահ, տա Աստված, որ Ռուսաստանը լինի էլ ավելի հզոր, որովհետև այդ հզորությունը վերջին հաշվով նաև մեր հզորությունն է։ Կյանքի օրենքն է, եթե մարդը, անհատը, պետությունը իր հզորությունից ելնելով կորցնում է զգոնությունը և իրեն շրջապատում է գեյերով, գալիս է մի պահ, որ այդ հզորությունը դառնում է առ ոչինչ։

Դիտվել է՝ 1513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ