Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
15.03.2016 | 00:46

... թե «Նոր Հայաստանը» շատ գոհ է Արարատի մարզից և հատկապես Աբրահամյանների դինաստիայից, ի տարբերություն Սյունիքի մարզի և այնտեղի «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանի: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Նոր Հայաստանի» ¥որ ասում են ՆՀ, ուրեմն` Զարուհի Փոստանջյանը հետն է¤ մարզային այցելությունների ժամանակ, Զարուհի Փոստանջյան-Սուրիկ Խաչատրյան անվերջ հակամարտության շրջանակներում, մարզի կանայք բավականին լուրջ «հակահարված» են տվել իրենց «ռայոն անիմաստ եկած» ընդդիմադիր այրերին և կանանց, իսկ Արարատի մարզում ոչ միայն նման «բետեեռներ» չեն եղել, այլև ընդդիմադիրներին նշանակալից հարգանքով են վերաբերվել, ինչը բացատրվել է երկու կերպ. կա՛մ Աբրահամյաններն ուզում են «խաղալ» նաև ընդդիմադիրների հետ, կա՛մ էլ… փոխվել, քաղաքակիրթ են դարձել:

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ