Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այստեղ, այլուր և ամենուր

Այստեղ, այլուր և ամենուր
15.03.2016 | 00:47

ՀՀԿ-ն, թողած հեռվում «Կարսն ու Կարինե Քոթանջյանին», ասել է` Օսկանյանին ու ներքաղաքական զարգացումները, անհունորեն խորասուզվել է արտքաղաքական խմորումների մեջ` Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, Բրյուսել: Թիմից ամենևին հետ չի մնում ներկուսակցական հարցերով մոդերատոր դարձած, լրագրողի «մունդիրի» մեջ հարմարավետ տեղավորված, սեփական կուսակցության առաքելության մասին հոգեխանգարմունքային վերլուծություն-հոդվածագրության անցած նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հայ հանրությանը իր յուրահատուկ «սանրվածքով» ու վարվելաձևով գերելուն զուգահեռ` նա շարունակում է Յուրոփի հետ իր «եվրոպական մարտավարությունները», այն է` ՀՀԿ արտաքին կապերով փոխնախագահի պարտականությունները: Սերժ Սարգսյանի հետ նա օրերս կմեկնի Բրյուսել` նստել-վեր կենալու եվրոպական չինովնիկների հետ, մասնակցելու ապրիլի 17-ին Բելգիայում տեղի ունենալիք ԵԺԿ համաժողովին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ