Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խաղն էլի փոխվեց

Խաղն էլի  փոխվեց
15.03.2016 | 01:01

Հիմա արդեն առավել հասկանալի դարձավ, թե ինչու Սերժ Սարգսյանը յուր ՀՀԿ-ին «ամուսնացրեց» ՀՅԴ-ի հետ: Այո, Օսկանյանը նախորդ օրը գրեթե չժխտեց Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն իր ստեղծելիք կուսակցությանը, իր ասելով` համախմբմանը, որը բաց է լինելու բոլորի համար:
Հասկանալի է` Օսկանյան-Քոչարյան զույգը դեռ 2008-ին տարբեր ձևաչափեր էր կիրառում, «ամուսնանում-բաժանվում» էր անվերջ, որպեսզի գոնե կես ճեղք գտնի` Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու: Բոլոր փորձերն ավարտվեցին ձախողումներով: Այս պահին պատճառներին չանդրադառնանք, մանավանդ որ դրանք խոր հոգեբանական-կոդային մեխանիզմներ ունեն, արձանագրենք լոկ, որ Օսկանյանի կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը դեժավյուի զգացողություն է առաջացնում` նույն 2008-ի առումով:
«Խորապատկերի» տարբերությունը լոկ այն է, որ 2008-ին մոդերատորն անձամբ ԼՏՊ-ն էր, իսկ այս դեպքում խաղը միջնորդավորված է: Կարելի էր այսքանով ասելիքն սպառված համարել և էջը փակել, բայց ոտքներս մի քիչ կախ գցենք:
Սցենարը նույնական է. համախմբում` բոլոր խաղից դուրս ուժերի, խաղի մեջ եղող և լուրջ նպատակներ հետապնդողների հետ։ Օսկանյանն ասում է` գաղափարական ընդհանրությունը կարևոր չէ, նպատակն է էական: Ասում է նա և դառնում 101-րդ Սալիերին, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը: Քանզի, եթե չկա գաղափար, ապա կան սողանցքեր: Որքան ուզես: Եվ ով ասես կարող է սողոսկել այնտեղից` Արևմուտքը, Ռուսաստանը, շախմատի «մագիստրոս» Սերժ Սարգսյանը, նույն խաղացողները, որոնք իրենց լիդերությունից այն կողմ այլ «խորապատկեր» չունեն, էլ չենք ասում «լուսանցքում» գտնվող Քոչարյանի մասին և այդպե՜ս շարունակ:
Ընդ որում, հետաքրքիր է նաև գումարի մասը. ո՞վ է այդ ամենի վրա փող ծախսելու. ո՞ւմ երաժշտության և պարի տակ է ընթանալու սույն «մյուզիքլը»: Հավատալ, որ այս պահին Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը կհամընկնեն, անուղղելի ուտոպիա կլինի, անգամ Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիայի» էներգետիկ կոդավորման դեպքում: Իսկ եթե պատվիրատուն եղավ նույն ինքը` հարգարժան «վոյինը», ով մինչ այս «ծախսել» է պարոն Ծառուկյանի գումարները, ապա…
Ընդ որում, եթե այս ամենին էլ ավելացնում ես ԼՏՊ-ի պարտության դասը… Պետք է դադարը ձգել` արձանագրելու` որքան էլ Օսկանյանի հետևից ակնառու այլ «ականջներ, պոզեր ու պոչեր» են երևալու, այնուհանդերձ, Օսկանյանը ԼՏՊ չէ, նա ոչ կարողանալու է ռեպ պարել, ոչ իր խարիզմայով գերել (ունի՞ Մինասիչը խարիզմա) լայն հանրությանը, ոչ էլ յուր ոսկեղենիկ հայերենով հոգեխանգարմունքի հասցնել նույն հանրությանը: Ասել է` Վարդան Մինասիչը չի եղել և չի էլ լինելու հրապարակային գործիչ, որակ, որը օդի, ջրի պես պետք է նրան, և որը, սակայն, կաթի հետ մտնում, հոգու հետ դուրս է գալիս:
Եվ ուրեմն, չմոռանանք, որ եթե մեկ անգամ տեղի ունեցածը երկրորդ անգամ էլ է տեղի ունենում, ուրեմն երրորդն էլ կլինի: Հետևաբար, Օսկանյան-Քոչարյան «դուետը» անհաջողության մատնվելու բոլոր շանսերն ունի, քանզի նրանց «ամուսնությունը» բոլորի հետ ավելի շատ դետոնատորի ներուժ կունենա, քան հակառակը:
Դառնալով սկզբին էլ ասենք. քանի որ Սերժ Սարգսյանը մի քանի քայլ առաջ հաշվելու կարողություն ունի, այդ պատճառով էլ «ամուսնացավ» դաշնակցության հետ: Ահա թե ինչու տրոհվում ու տրոհվում է ԲՀԿ-ն:
Ահա թե ինչու էր «Նոր Հայաստանը» ձմռան կեսին վերցրել Ազատության հրապարակը ու ոչ մեկին չէր տալիս:
Ի դեպ, իսկ ի՞նչ նորություններ կան Նորք-Մարաշի զենքի ու զինամթերքի «գործից»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ