Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջանլուկա Մարչիանո. «Գեղամ Գրիգորյանը ոչ միայն մեր դարաշրջանի մեծագույն տենորներից էր, այլև մեծ մարդ, մեծ ընկեր»

Ջանլուկա Մարչիանո. «Գեղամ Գրիգորյանը ոչ միայն մեր դարաշրջանի մեծագույն տենորներից էր, այլև մեծ մարդ, մեծ ընկեր»
24.03.2016 | 20:04

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահը շատ մեծ կորուստ է, կորուստ և′ օպերային այն թատրոնի համար, որտեղ նա աշխատում էր, և′ նրա ընկերների համար։ «Իրատեսի» հետ զրույցում իր ցավն այսպես արտահայտեց իտալացի անվանի դիրիժոր ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ։
«Ես խորապես ցավում եմ, որովհետև Գեղամ Գրիգորյանը ոչ միայն մեր դարաշրջանի մեծագույն տենորներից մեկն էր, այլև մեծ մարդ էր, մեծ ընկեր։ Եվ ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու, աշխատելու նրա հետ, կանգնել նրա կողքին, կիսել զգացմունքներս նրա հետ։ Այս պահին իմ սրտում մեծ տխրություն է, և իմ մտքում միայն նրա հետ կապված հիշողություններ են։ Գեղամ Գրիգորյանի գործը վառ պահելու համար մենք միշտ պետք է հիշենք այն երաժշտությունը, որ նա նվիրել է մարդկանց ու աշխարհին»,- ասել է Ջանլուկա Մարչիանոն։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ