Yerevan Perspectives
 
  • ՀՀ նախագահ. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է

    ՀՀ նախագահ. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է

    08.07.2018| 00:17
    Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և Արցախի, և Հայաստանի, և Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ` «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
  • Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. նախագահ

    Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. նախագահ

    07.07.2018| 16:33
    «Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
  • Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի վերաբերյալ

    Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի վերաբերյալ

    05.07.2018| 13:13
    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։
  • Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մեծ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

    Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մեծ հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

    04.07.2018| 13:33
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
  • Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում

    Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում

    03.07.2018| 12:33
    Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հանգեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծավալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 3-4 օրերին:
  • Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից մեկը հայկական կրակից ավերվել է

    Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից մեկը հայկական կրակից ավերվել է

    02.07.2018| 13:11
    Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ` տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
  • Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

    Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

    30.06.2018| 16:33
    Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
  • ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

    ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

    29.06.2018| 11:42
    Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
  • Փաշինյանը խնդիրներ չի տեսնում  հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում

    Փաշինյանը խնդիրներ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում

    29.06.2018| 03:23
    Հաշվի առնելով, որ վահաբականների և օտարերկրացի վարձկանների փրկության գործում գլխավոր դերը խաղում է ԱՄՆ-ը, որ ամերիկյան ինքնաթիռները չեն ստուգվում Ադրբեջանում, վերջապես, որ ԱՄՆ-ը երկու նավահանգիստ է ստացել Ղազախստանում, ահաբեկչության տարածման ապագա հավանական ալիքների աշխարհագրության խճանկարն ավելի քան պարզ է՝ և՛ Այսրկովկասն է, և՛ Ռուսաստանը:
  • Ալիևի բլեֆը և նոր պատերազմ Ռուսաստանի շահերի դեմ

    Ալիևի բլեֆը և նոր պատերազմ Ռուսաստանի շահերի դեմ

    27.06.2018| 13:06
    ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում: