-
29.10.2020|
13:02
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
29.10.2020|
12:59
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
29.10.2020|
12:57
Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն՝ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
-
29.10.2020|
12:56
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր:
-
29.10.2020|
12:55
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի ՊՆ-ն:
-
29.10.2020|
12:54
Ստեփանակերտում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում կրկին միացան օդային տագնապի ազդանշանները` տևեց 10 րոպե: Քաղաքը կրկին ադրբեջանական թիրախում էր: Նախնական տվյալով՝ թաղամասերից մեկում է ընկել ռումբը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկու տուժած կա:
-
29.10.2020|
12:52
ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի երեք համաձայնությունների տապալումը՝ ԵՄ հայտարարությունը տեղադրված է կայքէջում:
-
29.10.2020|
12:51
Թուրքիայի ՊՆ պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը՝ հայտարարում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հակադարձելով Թուրքիայի ՊՆ հայտարարությանը:
-
29.10.2020|
10:19
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հոկտեմբերի 25-ին հայտարարված հրադադարը: Երկուշաբթի, ժամը 8-ից ուժի մեջ մտած հրադադարը խախտվեց գործնականում անմիջապես:
-
28.10.2020|
21:29
Առաջնագծի հոգեւորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է ։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։