«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում իրադրությունը հանգիստ է եղել՝ առավոտյան հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Բիգանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո հաղորդվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ ադրբեջանական գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:
Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, ժողովրդի, մարդու շնորհիվ է, իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ միջանցքի հա՞րցը: Դե, դա «կարմիր գիծ» է ՀՀ իշխանությունների համար, մոտավորապես, ինչպես անկլավների պատմությունը 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Լավ, ինչպես Արցախի էթնիկ զտումը մինչև 2021 թվականի մայիս-հունիս ամիսները։
Այսինքն, «կարմիր գիծ» եթե խախտելու լինի թշնամին, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները...