-
24.10.2020|
12:05
Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին, «ՌԻԱ Նոսվոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Արցախի հարցում «շատ լավ առաջընթաց է» գրանցվել:
-
24.10.2020|
12:05
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդի» հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
-
24.10.2020|
12:02
Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները:
-
24.10.2020|
12:00
Կոնգրեսմեն Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
-
24.10.2020|
11:58
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
-
24.10.2020|
11:57
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։
-
24.10.2020|
11:56
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Վաշինգտոնում հանդիպումները:
-
24.10.2020|
11:53
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից:
-
24.10.2020|
11:51
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։
-
24.10.2020|
11:50
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին: