Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԴԱԻՇ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան ղարաբաղյան կռվին մասնակցելու համար. Life News

ԴԱԻՇ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան ղարաբաղյան կռվին մասնակցելու համար. Life News
04.04.2016 | 18:35

Աղբյուրը՝ lifenews.ru

ԴԱԻՇ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան ղարաբաղյան կռվին մասնակցելու համար: Հաղորդվում է, որ մոտ 60 ահաբեկիչներ հայրենիք են վերադարձել Թուրքիայով։ Life News-ի ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ կազմված 50-70 գրոհայինից, լքել է սիրիական Ռաքքան։

Դրա պատճառով Սիրիայում, «ահաբեկիչների վարչական մայրաքաղաքում» իրական սկանդալ է բռնկվել, քանի որ ԴԱԻՇ-ի գրոհայինները շատ հիվանդագին են ընդունում կարգուկանոնի խախտումները, հատկապես՝ սիրիական բանակի վերջին հաջողությունների ֆոնին։

Հարկ է նշել, որ ադրբեջանցի ծայրահեղականներին նախկինում էլ ԴԱԻՇ-ի շարքերում մեղադրել են դավաճանության մեջ։ Այսպիսով՝ 2015 թվականին հունվարին ահաբեկիչները մահապատժի են ենթարկել դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին՝ կասկածելով նրան լրտեսության մեջ։

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում զոհվել է Ադրբեջանի մոտ 100 քաղաքացի. նման վիճակագրություն են տարածել անդրկովկասյան հանրապետության պաշտոնական ԶԼՄ-ները։ Գործնականում այդ թիվը կարող է ավելին լինել։

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ