«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին կոնտեքստից դուրս է հայտարարել

ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին կոնտեքստից դուրս է հայտարարել
04.04.2016 | 21:12

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հեռախոսել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, և ասել, որ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և կտրված է կոնտեքստից: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը գրել է. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:
Նաղդալյանի խոսքով՝ ինքը Ագրամունտի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ընդունված զեկույցների վրա չեն սևեռվել ոչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ոչ ԵԽԽՎ այլ ներկայացուցիչներ, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսաստանը: «Ես ասել եմ, որ իր այդ հայտարարությունը միակողմանի է և նպաստում է լրացուցիչ լարումների և սրացումների»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ արձագանքեց ԵԽԽՎ նախագահը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նա վկայակոչել է տարբեր ժամանակներում ԵԽԽՎ-ի բանաձևերը:
«Դա վկայում է, որ Ագրամունտը ականջալուր լինելու ցանկություն չունի, պարզապես կատարում է պատվերները, որը ստանում է միակողմանի և անձնական շահերից ելնելով»,- ասաց նա:
Խոսելով կողմերին ուղղված հավասար կոչերից, Նաղդալյանն ասաց, թե Մինսկի խումբը վերջին տարում աստիճանաբար ձերբազատվում էր նման պահվածքից: «Հնարավոր է, որ նպաստում էին Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը և անտեղի մեղադրանքները, ինչն էլ բերեց նրան, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն փոխել էին իրենց հայտարարությունների բնույթը, և վերջին շրջանում փորձում էին առավել հասցեական մատնանշել գործողությունների հեղինակին»,- ասաց նա:
Հարցին, թե ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը չի՞ դնելու ԵԽԽՎ նախագահի նախագահության նպատակահարմարության հարցը, ինչի մասին խոսեց նաև Նաիրա Զոհրաբյանը, Նաղդալյանը պատասխանեց. «Ես այդ հարցի վերաբերյալ դեռևս պատվիրակության հետ քննարկում չեմ ունեցել, պատվիրակությունը դեռևս քննարկում է անցկացնելու, սակայն, կարծում եմ, որ եթե պատվիրակներից մեկն ունի նման առաջարկ, այդ առաջարկը ուշադրության կարժանանա»:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ