Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թբիլիսին Լեռնային Ղարաբաղում կրակի շուտափույթ դադարեցման հույս ունի

Թբիլիսին Լեռնային Ղարաբաղում կրակի շուտափույթ դադարեցման հույս ունի
04.04.2016 | 21:13

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը, նշել է, որ կրակի շուտափույթ դադարեցման հույս ունի։
Վրացական կողմն իր անհանգստությունն է հայտնել հակամարտության սրման առնչությամբ։ Նա ասել է, որ վրացական իշխանությունները հետևում են հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին` հույս հայտնելով, որ կրակի դադարեցման որոշումը շուտափույթ կընդունվի:
«Ներկա դրությամբ առաջնային խնդիրը կրակի դադարեցումն է, հետո կարելի է քննարկել մյուս հարցերը: ՈՒստի՝ ես լիահույս եմ, որ Մինսկի խմբի հանդիպման շրջանակում առնվազն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ որոշում կկայացվի»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Վրացական կողմն ակտիվ կապի մեջ է թե Երևանի, թե Բաքվի հետ, սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը դեռևս չի դիմել Թբիլիսիին որևէ կոնկրետ հարցով։

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ