Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԼՂՀ ԱԳ նախարարը պարզաբանումներ է տվել CNN-ի եթերում

ԼՂՀ ԱԳ նախարարը պարզաբանումներ է տվել CNN-ի եթերում
05.04.2016 | 01:50

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը CNN-ի ուղիղ եթերում խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա իր տեսակետը հայտնելու հնարավորություն է ստացել հեռուստալրագրող Բեկի Անդերսոնի հետ զրույցում: «Ապրիլի 2-ի վաղ առավոտից սկսած ադրբեջանական ռազմական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ մշտական կրակի տակ պահելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը: Պետք է նշել, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է նաեւ ծանր զինտեխնիկա, օդուժ՝ չխուսափելով կրակի տակ պահել անգամ խաղաղ բնակչությամբ բնակեցված տարածքները»,- ասել է Միրզոյանը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը CNN-ի եթերում նաեւ պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե իբր ադրբեջանական կողմն ամենից շատն է հետաքրքրված խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու հարցում, սակայն միայն այն դիտանկյունից, ըստ որի ադրբեջանական տարածքները «բռնազավթման մեջ են»: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ տարածքների հարցում վաղուց արդեն որոշակիություն կա. «Դեռեւս 25 տարի առաջ ժողովուրդն իր խոսքն է ասել՝ քվեարկելով հանուն անկախության: Պաշտոնական Բաքուն չի կարող հաշվի չնստել այդ մարդկանց որոշման հետ՝ փորձելով ոչ միայն դիվանագիտական, այլեւ ռազմական ուղով հարցին լուծում տալ: Սա վտանգավոր զարգացման է տանում: Մենք հույս ունենք դիվանագիտական ուղով լուծում տալու հարցին, որը հնարավորություն կտա խաղաղ գոյակցելու տարածաշրջանում»:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ զսպվածություն ցուցաբերելու կոչին, Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը շնորհակալ է ինչպես նախարար Լավրովին, այնպես էլ մյուս գործընկերներին՝ ի դեմս ԱՄՆ պետքարտուղարության, Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության. «Ցավալի է, որ Ադրբեջանը ականջալուր չէ միջազգային հանրությանը: Ադրբեջանական կողմը շարունակում է ռազմական սադրանքների դիմել ընդդեմ ԼՂՀ ժողովրդի: Ի վերջո, եկել է ժամանակը հասկանալու, թե ով է իրական մեղավորն այս հակամարտության մեջ»:

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ