Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախի պատկանելության մասին Ստերլիգովի առաջարկն Ադրբեջանում հիստերիա է առաջացրել

Արցախի պատկանելության մասին Ստերլիգովի առաջարկն Ադրբեջանում հիստերիա է առաջացրել
07.04.2016 | 15:52

Ադրբեջանում հերթական հիստերիան է առաջացրել ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջնագծում ստեղծված լարված իրավիճակի հետ կապված Արցախի պատկանելության մասին խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին ռուսաստանցի մեծահարուստ քաղաքագետ Գերման Ստերլիգովի առաջարկը:

Աոցցանցերից մեկի իր էջում Գերման Ստերլիգովն առաջարկել է ադրբեջանա-հայկական խաղաղ կլոր սեղան անցկացնել Մերձմոսկովիայում:

Որպես Հին մատենագրության սիրահարների միության նախագահ՝ նա դիմել է Ադրբեջանից և Հայաստանից ուսյալ և ղարաբաղյան խնդրի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց:

«Առաջարկում եմ հավաքվել խաղաղ կլոր սեղանի շուրջ մերձմոսկովյան իմ կալվածքում, և ձեռքում տարեգրություններով վերջապես որոշել, ում վաղնջական սեփականությունն է հանդիսանում երկրագնդի այդ գեղեցկագույն անկյունը»,-գրել է նա:

Ադրբեջանական մամուլը շտապել է ռուս քաղաքագետի` երկու երկրների սփյուռքի կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներին ուղղված այդ առաջարկը որակել «սադրիչ», և վիրավորանքներ տեղացել նրա հասցեին:

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում ավելի վաղ արած գրառման մեջ Գերման Ստերլիգովը հայտարարել էր, որ Ղարաբաղի «ադրբեջանական» լինելու մասին սուտ պնդումները Ադրբեջանի միլիոնավոր միամիտ բնակիչներին ուղղված սատանայական խաբեություն են:

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ