«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ստատուս քվո՞ն են շարժում

Ստատուս քվո՞ն են շարժում
08.04.2016 | 01:36

Ասենք միանգամից` իրավիճակը բարդ է ոչ միայն շահերի բազմազանության, այլև այսբերգային գործընթացների պատճառով: Հասկանալի է. տեղի ունեցավ խնդրի «տեղաշարժ»: Առաջին հայացքից` «հսկիչ փաթեթը» Ռուսաստանի ձեռքին էր, վերջինս ստուգում էր թե՛ իր, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան փաթեթները ևս:
Ի՞նչ պարզվեց: Պարզվեց՝ Ադրբեջանը, ժողովրդական լեզվով ասած, «էշ կերել, էշ մեծացել է» և, չնայած թյուրքական փորձագիտական «մտքի» ու ռուսական զենքի աջակցությանը, չկարողացավ անգամ փոքրիկ առաջադրանք իրականացնել:
Ռուսաստանի մտքում կային մաքսիմում-միջանկյալ-մինիմում ծրագրեր։ Մինիմումը` ոչ ևս անել ամերիկյան ծրագիրը, մաքսիմումը` ռուսական զորքերի մուտքը հակամարտության գոտի, միջանկյալը` Ադրբեջանն ամբողջությամբ ինտեգրել Ռուսաստանին: Կարծես բոլոր ծրագրերն էլ ի չիք են դառնում:
Ոչ, համամիտ չենք այն տեսակետներին, թե այսքան էր «նախատեսվածը»: Երբե՛ք. Ադրբեջանն ամեն ինչ կտար, եթե գոնե մեկ գյուղ ու մի քանի դիրքեր «գրաված» նստեր բանակցային սեղանի շուրջը։ Չհաջողվեց:
Ռուսաստանին մնաց ապավինել իր մինիմում ծրագրին, դառնալ «կիսաարբիտր», հուսալով, որ սկսվող բանակցություններում հնարավոր կլինի ավելիին հասնել: Պրոցեսն ընթանում է: Ռուս էմիսարներն Ադրբեջանից չեն հեռանում, հասկանալով, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի մասով եկել է «ճշմարտության պահը»: Իր հերթին Սերժ Սարգսյանը Գերմանիայում է: Գերմանիան այս պահին նախագահում է ԵԱՀԿ-ում: Նշանակում է` Մինսկի խումբը, որ նախորդ օրը Ադրբեջանում էր ու հայտարարում էր, թե կյանքի պետք է կոչվեն մադրիդյան սկզբունքները (մենք գոնե այդպես ենք հասկանում ՈՒոռլիքի ասածները` չնայած բառակույտին), երեկ Ղարաբաղում էր, այսօր էլ Հայաստանում է և կփորձի առիթն օգտագործել ստատուս քվոյի փոփոխությունը որևէ փաստաթղթով ամրագրելու համար: Ինչպիսի՞ն կլինի այդ փաստաթուղթը: Իհարկե, շատ դժվար է ասելը, սակայն հրադադարի պայմանագրի մասին խոսակցությունները, որ վերջին շրջանում հաճախացել են, ըստ ամենայնի, տեղ կգտնեն նաև էմիսարների «ամբոխից» խեղդվող փաստաթղթում:
Ըստ այդմ, ԱՄՆ-ը կպնդի փաստաթղթում ամրագրել իր մոտեցումները` հետաքննող սարքերին, դիտորդներին առնչվող: Ռուսական կողմը կփորձի դա շրջանցել: Ադրբեջանը… վերջինս կարծես այլևս չգիտի, թե ինչ է ուզում, «ումով» է ուզում, որովհետև այնպես ու այնքան է «ձգվում» Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի «արանքում», որ կարող է և մեջտեղից կես լինել։ Վերջինիս միակ փաստարկը կարող էին լինել յուր բլիցկրիգի «արդյունքները», որպիսիք` չիք:
Ակնառու է` «առևտուրը» սպասվող հրադադարի պայմանագրում Արցախի ստորագրության շուրջ է լինելու նաև. եթե Ռուսաստանին հաջողվի պայմանագիրն ստորագրել տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա կարող է շահող դուրս գալ. նա Ադրբեջանին կտանի «զագս» ու «կամուսնացնի» իր հետ, իսկ եթե Թուրքիան համառի ու թույլ չտա, որ Ադրբեջանը միակողմանիորեն «ամուսնանա» Ռուսաստանի հետ, Ռուսաստանը խաղից «կհանի» «Սմերչն» անգամ օգտագործելու անկարող-իմպոտենտ Ալիևին և կփորձի այս անգամ բլիցկրիգի «մղել» հայաստանյան կողմին (ձևը կգտնի), ու զորքերը «կհասցնի» Ղարաբաղ:
Համանախագահող երկրներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն էլ հրադադարի սպասվող պայմանագրի առնչությամբ կպնդեն հակառակը. այն է` Ղարաբաղը ևս կողմ է, ինչը պնդում է նաև Հայաստանը` հիշեցնելով 1994-ի հրադադարի արդեն առկա պայմանագիրը: Ի դեպ, իզուր չէ, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի նահանգները մեկը մյուսի հետևից ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Վերջին կետում էլ, գիտենք, Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը՝ ոչ ևս անելով բոլոր կարգի «սցենարները», սկիզբ դնելով նոր, սակայն ծանր «սցենարի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ