Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՀԿ-ն պետք է ԼՂՀ-ն կրկին ներառի բանակցային գործընթացում

ԵԱՀԿ-ն պետք է ԼՂՀ-ն կրկին ներառի բանակցային գործընթացում
08.04.2016 | 02:20

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, նրանց թվում՝ Վալերի Բուայեն, և քաղաքապետեր նամակ են ստորագրել՝ ԵԱՀԿ-ից պահանջելով ԼՂՀ-ն կրկին ներառել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Նամակը հրապարակել է Le Monde-ը։ Հեղինակները նշում են, որ արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին սրվել է։ Միջազգային անտարբերությունից խրախուսվելով՝ Ադրբեջանը փորձել է ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ «Հարկավոր է նշել, որ այս հարձակումը ոչնչի և ոչ մեկի չի ծառայել՝ուժերի հավասարակշռությունը և առաջնագիծն անփոփոխ են մնում։ Փաստ է, որ ղարաբաղցիները կրկին իրենց կյանքով են վճարել Բաքվի բռնակալի ռևանշիստական բնազդների համար. ռմբակոծության ենթարկվող քաղաքներ, դպրոցի բակում սպանված երեխա և հատուկ պատրաստված խմբերի կողմից խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչներ։ Հարկավոր է, որ այս նոր ագրեսիան դասեր տա։ Այլևս ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներից պահանջել, որ նրանք ինտեգրվեն ռեժիմի, որը նրանց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում։
Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության հիմնումը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ միջոց, միջոց ապրելու խաղաղության և անվտանգության պայմաններում, միջոց կառուցելու ժողովրդավարական պետություն, որը կհարգի իր քաղաքացիներին, բաց կլինի աշխարհին և կնայի դեպի ապագա։ Ալիևների ընտանիքի համար, որի անդամները պարբերաբար հայտնվում են արտահոսած տարբեր գաղտնի փաստաթղթերում, Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է երկրի քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար։
Այս ամենին քաջատեղյակ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»։
Հեղինակներն առաջարկում են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը զարգացնի բանակցություններն իրենց առաջարկների հիման վրա, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն բանակցային գործընթացը: Նախևառաջ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ Բաքուն դադարի օգտագործել չճանաչված լինելը բնակչության վրա հարձակվելու համար։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է կրկին նստի բանակցային սեղանի շուրջ։ 21-րդ դարում առանց շահագրգիռ կողմի բանակցություններ վարել ժողովրդի ճակատագրի մասին՝ լավագույն դեպքում անիմաստ պրակտիկա է։ Հեղինակներն առաջարկում են վերադառնալ ԼՂ-ի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությանը։ Հարկավոր է կողմերից արդյունավետ միջոցներ պահանջել հրադադարը պահպանելու համար, միջոցներ, որոնք ընդունել են Երևանը և Ստեփանակերտը, միայն Բաքուն է մերժում:
«Այս կապակցությամբ և հաշվի առնելով տեղի ունեցած լուրջ դեպքերը՝ մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը հետաքննություն նախաձեռնել, որը կպարզի փաստերը։ Այդկերպ հնարավոր կլինի քաղաքական և իրավական պատժամիջոցների ռեժիմ սահմանել պատերազմ սանձազերծողների դեմ, ինչպես աշխարհի տարբեր տարածաշրջանային հակամարտություններում»,- ասվում է նամակում։

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ