Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ավստրիայի Կանաչների կուսակցությունը պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն

Ավստրիայի Կանաչների կուսակցությունը պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն
08.04.2016 | 02:25

Ավստրիայի Կանաչների կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը արտգործնախարար Կուրցին կոչ է արել անհապաղ միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին: «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շուտափույթ հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, մինչդեռ Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը:
«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում: Եվ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը», - նշվում է Ավստրիայի կանաչների կուսակցության արտաքին հարցերով խոսնակ Տանյա Վինդբյուխլերի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ