«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը
08.04.2016 | 02:26

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը blogactiv.eu-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բախումներին և նշել է, որ մեկ ագրեսիան շատ շատ է և ժամանակն է ճանաչել Լեռնայի Ղարաբաղի անկախությունը: «Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս անգամ` լայնամասշտաբ ագրեսիայի դրսևորմամբ։ Սցենարը պատերազմական է. պատերազմ, որը Ադրբեջանը երկար ժամանակ է փորձում էր վերսկսել»,- գրել է Ֆրանկ Էնգելը: Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, սակայն միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել հրադադարը, այն դեպքում երբ ոչ Ղարաբաղը, ոչ էլ Հայաստանը չեն խախտել:
«Արդյոք Ադրբեջա՞նն էր խախտել է հրադադարը։ Անխոս, այո։ Հակամարտող կողմերից միայն Ադրբեջանը խախտելու մեջ շահ ուներ։ Ղարաբաղը գուցե չէր ցնծում խաղաղության համաձայնագրի հաստատման բացակայության հանգամանքից, սակայն հարգում է զինադադարը։ Ղարաբաղը «ստատուս քվո» ունի։ Հայաստանը չէր ցանկանա շփման գիծը հարցականի տակ դնել» գրել է Ֆրանկ Էնգելը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao