Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Հայաստանում

ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Հայաստանում
08.04.2016 | 02:28

ՀՀ և ՌԴ վարչապետների երևանյան հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը՝ հանդիպման ավարտին լրագրողներին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Քննարկվել են երկու կողմերի հարաբերություններին վերաբերող հարցեր, խոսել ենք եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների մասին։ Սրան ոչինչ չպետք է խանգարի, նույնիսկ այս կամ այն հանդիպման օրերի տեղափոխությունը։ Պայմանավորվել ենք , որ հետագայում էլ հանդիպումների միջոցով ենք քննարկելու հարցերը։ Ամեն դեպքում, հանդիպման, բանակցությունների գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը։ Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ կոնյունկտուրային, մենք ունենք համագործակցության ոչ վատ դինամիկա։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար մնալ արտաքին առաջատար գործընկեր։ Առևտրաշրջանառության ծավալը գերազանցում է 1 միլիարդ 250 միլիոն դոլարը։ Թիվը մի քիչ նվազել է, բայց նվազումը կապված է գների տատանման հետ, ոչ թե ֆիզիկական ծավալների, ինչը շատ կարևոր է»,- նշեց ՌԴ կառավարության ղեկավարը։ Ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ էներգետիկ հարցերին վերաբերող, մասնավորապես՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գնի նվազման հարցում, որը Մեդվեդևի խոսքով, ռազմավարական նշանակություն ունի կայունության ապահովման համար և Հայաստանի բնականոն զարգացման համար։ Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին, ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵՏՄ կոլեգիան նախագահում է Հայաստանը՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի, ապա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավելագույնս ընդլայնելու ինտեգրացիոն պոտենցիալը, անցկացնելու միջոցառումներ, ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Հայաստանում, ինչպես նախանշված էր։

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ