Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սերժ Սարգսյան. Մենք երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը

Սերժ Սարգսյան. Մենք երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը
08.04.2016 | 12:10

Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի՝ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։ Լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ երբեք դեմ չեն եղել, սակայն կարծում են, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։
«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները չեն ցանկացել»,- ասել է ՀՀ նախագահը:
Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է արել նախագահը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ արել են հնարավոր ամեն ինչ։ «Մոտավորապես 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և այժմ պնդում է, որ այդ հարցը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Եվ երկրորդ, բացի հակահայկական դեմարշերից և Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և ընդլայնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հավելել է, որ իրենք ահազանգել են համապատասխան մարմիններին և կառույցներին`ուր է տանում գործը, ինչով կարող է ամեն ինչ ավարտվել։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են ստեղծել միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի հստակ իմանան` ով է վիճահարույց գործողությունների նախաձեռնողը։
Լրագրողը նշել է, որ պատերազմը, ինչպես հաճախ լինում է, սկսվել է անսպասելի, սակայն նույնքան անսպասելի էլ` արդեն 3 օր անց, ռազմական գործողությունները դադարեցվել են, հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, և հետաքրքրվել է՝ ո՞վ է օգնել պայմանավորվել: «Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները բոլորովին անսպասելի են սկսվել։ Մենք դրանց սպասում էինք: Տեղի ունեցավ, ինչ պետք է տեղի ունենար։ Սակայն հրադադարն էլ պատահականություն չէր։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։
DW-ի լրագրողը մեջբերել է նախագահի խոսքը, որ Ռուսաստանը որոշակի դեր է կատարել հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, և հետաքրքրվել` ինչպե՞ս է ՀՀ նախագահը գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտությունում՝ «Դուք ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, բայց, միևնույն ժամանակ, նա զենք է մատակարարում Ադրբեջանին»,- հարցրել է լրագրողը։
«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որևէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր։ Միևնույն ժամանակ, մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ