Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկական կողմի զիջումը Ղարաբաղի չճանաչումն է

Հայկական կողմի զիջումը Ղարաբաղի չճանաչումն է
08.04.2016 | 23:20

Ռուսաստանը մեր հովանավորը չէ, մեր ստրատեգիական գործընկերն է, Deutsche Welle-ին ասել է Սերժ Սարգսյանը: Հայկական կողմի փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի չճանաչումն է, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հակադարձելով դիտարկմանը, թե Երևանը խոսում է Ղարաբաղի ժողովրդի ինքնուրույն ճակատագրի մասին՝ միաժամանակ՝ չճանաչելով ինքնահռչակ հանրապետությունը:
«Եթե մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է ընթանան բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ չբարդացնենք իրավիճակը»,- բացատրել է նախագահը, որ նախօրեին Երևանում զգուշացրել էր, որ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը:
Հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ռազմական գործողություններն անակնկալ չսկսվեցին: «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»,- ասել է Հայաստանի ղեկավարը, պնդելով, որ դեռ երեք տարի առաջ է Ադրբեջանը հրաժարվել կարգավորման հիմնարար երկու սկզբունքներից՝ կենտրոնանալով բացառապես տարածքային ամբողջականության վրա: «Սա անհնար է»,- ասել է Հայաստանի նախագահը:
Deutsche Welle-ն ևս անդրադարձել է Ադրբեջանին զենքի վաճառքին, Սերժ Սարգսյանին հիշեցնելով, որ Մոսկվան Երևանի ռազմավարական դաշնակիցն է:
«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է: Ընդհակառակը, ես Երևանում հայտարարել եմ, որ մենք չունենք հզոր հովանավորներ, երբեք Ռուսաստանը մեր նկատմամբ նույն դերակատարությունը չի ունեցել, ինչպիսի դերակատարություն ունի և ունեցել է Թուրքիան Ադրբեջանի հանդեպ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. «Երկրորդ, մենք մշտապես, այո, ու նաև հրապարակավ, դեմ ենք արտահայտվել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին Ադրբեջանին: Բայց մշտապես և հայտարարել ենք, և դա իրականություն է, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, մենք ունենք ստորագրված պայմանագիր»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, հատկապես որ նախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, բավարար միջոցներ ու հնարավորություններ ունեն ազդելու Լեռնային Ղարաբաղում զարգացումների վրա:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ