Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոնֆլիկտ, որն ավելի մեծ ուշադրության է արժանի

Կոնֆլիկտ, որն ավելի մեծ ուշադրության է արժանի
08.04.2016 | 23:32

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը շատ քիչ ուշադրության է արժանանում, սակայն Ադրբեջանի և Հայաստանի բախումները ցույց տվեցին, որ ավելի մեծ ուշադրության է արժանի՝ գրում է Economist-ը: Պարբերականը նշում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը բռնագրավեց մի քանի բարձունք և, մեջբերելով քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանին՝ ավելացնում, որ տարածք վերցնելու Ադրբեջանի արշավը, նշանավորում է ադրբեջանական հարձակվողական ստրատեգիայի փոփոխություն: Հնարավոր է՝ բանակցային վիճակից դժգոհությունն է ստիպել Ադրբեջանին, փորձ անել փոխել իրավիճակը՝ գրում է Economist-ը: «Կարճատև պատերազմը էյֆորիա առաջացրեց: Կառավարությունը ճամարտակեց ռազմական նոր առավելության մասին: Զոհերը համարվում էին արդարացված»,- Economist-ին ասել է ադրբեջանցի վերլուծաբան Անար Վալիևը: «Բախումները հնարավոր է օգնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղմելու «նավթի ընկնող գների ցավը» և գնաճի հետևանքով տեղի ունեցող ցույցերը»,- գրում է պարբերականը և ավելացնում, որ բախումները հնարավոր է հրահրված լինեն Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ