Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեդվեդև. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա

Մեդվեդև. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա
08.04.2016 | 23:45

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում, Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է. «Ես կարծում եմ, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը որևէ այլընտրանք գոյություն չունի, այդ իսկ պատճառով մենք, իհարկե, ողջունում ենք կրակի դադարեցումը և հույս ունենք, որ հրադադարը կայուն և երկարաժակետ բնույթ կունենա, հուսալի հիմք կլինի բանակցություններն ապասառեցնելու և առաջ շարժվելու համար այն մոտեցումերի շրջանակում, որոնք վերջին տարիներին ձևավորվել են՝ կողմերի դիրքորոշումների մերձեցում, փոխզիջումների որոնում։ Քանի որ ոչ մի հակամարտություն երբեք չի ավարտվել կողմերից մեկի հաղթանակով, դա միշտ բարդ փոխզիջումների հավաքածու է, որոնց պետք է գնալ՝ հակամարտության վերացման և կայուն խաղաղության ստեղծման համար»։ «Մենք առավելապես հանձնառու ենք հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին։ Այդ արդյունքին հասնելու համար գործադրվել են շատ լուրջ ուժեր»,- ասել է Մեդվեդևը

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ