Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակառակորդը շարունակել է կրակել, ՊԲ-ն չի պատասխանել

Հակառակորդը շարունակել է կրակել, ՊԲ-ն չի պատասխանել
09.04.2016 | 13:09

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60- միլիմետրանոց ականանետների (7 արկ) կիրառմամբ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ