Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միջազգային մամուլի անդրադարձը՝ ԼՂ-ի ներկա դրությանը

Միջազգային մամուլի անդրադարձը՝ ԼՂ-ի ներկա դրությանը
09.04.2016 | 13:20

Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին: ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը «Ինչո՞ւ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի» վերնագրով հոդվածում անդրադարձել է Եվրամիության կողմից «Արևելյան հարևանություն» կոչվող տարածքի հինգ սառեցված հակամարտություններին՝ նշելով, որ ուղղակիորեն ազդում են միության անվտանգության վրա: Հեղինակը նշում է, որ միջազգային բանակցություններում ԼՂ-ն ներկայացնող Հայաստանը աջակցում է տարածաշրջանի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանը պնդում է տարածքի վրա իր գերիշխանությունը: Մատնանշելով, որ Բաքվի և Երևանի անզիջող հռետորաբանությունը խանգարում է հիմնախնդրի հաջողությամբ լուծմանը, երբ տարածաշրջանի գերիշխող պետությունները հակամարտությունը օգտագործում են տեղում համակրանք չվայելող իրենց գործողությունները արդարացնելու նպատակով:
«Reuters»-ը «ԼՂ-ի մարտնչող կողմերը համաձայնության են եկել՝ իրենց կողմի դիակները անվնաս կերպով հետ վերադարձնելու համար» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Ռուսաստանի օգնությամբ ԼՂ-ի հակամարտող կողմերը ուրբաթ օրը համաձայնվել են հրադադար պահպանել մինչ երկու կողմերը ռազմադաշտից հեռացնում են իրենց զոհերին: Հակամարտությունը Հարավային Կովկասում վախ է առաջ բերել, որ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում, որտեղ, Ռուսաստանին շրջանցելով, Կասպիական ավազանից վառելիք և բենզին է տեղափոխվում համաշխարհային շուկաներ, կարող է պատերազմ սկսվել:
Ամերիկյան «ABC News»-ը «ԼՂ-ի զինադադարը վտանգի մեջ է մինչ Ռուսաստանն ու Իրանը միանում են քննարկումներին» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Ռուսաստանն ու Իրանը դիվանագիտական ուժերը միացրել են պատերազմը կանխելու համար, հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու մեջ: Նշվում է, որ Իրանի համար Բաքվի հանդիպումը շրջակա երկրների հետ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորություն է: Հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը կենտրոնացել է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ տրանսպորտի, էներգիայի և անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության վրա:
Բրիտանական «The Guardian»-ը «Ճիշտն ու սխալը ԼՂ-ում» վերնագրով հոդվածում գրում է, որ արդեն վաղուց ժամանակն է՝ միջազգային համայնքը հակամարտությանը վերջ դնելու խաղաղ ծրագիր մշակի: Սակայն հայկական զինված ուժերի շարունակական ներկայությունը միջազգայնորեն Ադրբեջանինը համարվող տարածքում խաղաղության ճանապարհին մեծ խոչընդոտ է հանդիսանում: Որպես բարյացակամության նշան և միջազգային հորդորի շնորհիվ Ադրբեջանը պատասխանատու քայլ է արել և հայտարարել է միակողմանի հրադադար: Սակայն Հայաստանի կողմից հրադադար պահպանելու մերժումը հիշեցնում է, որ Հայաստանի վրա ավելի լուրջ միջազգային ճնշման կարիք կա:
Ամերիկյան «The New York Times»- ը «Լուծեք ԼՂ-ի հակամարտությունը, մինչ այն կպայթի» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ ԼՂ-ի հակամարտությունը բռնկվել է նախորդ շաբաթ և բռնկման ավելի հավանական նախաձեռնող է անվանում Ադրբեջանին: Տասնյակ զինվորների կյանք խլած ընդհարումը այժմ հրադադարի փուլում է, սակայն ցանկացած պահի կարող է խարխլվել, եթե միջազգային համայնքը լուրջ քայլեր չձեռնարկի:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ