Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ցուցարարներն աշխարհից պահանջում են հավասարության նշան չդնել կողմերի միջև

Ցուցարարներն աշխարհից պահանջում են հավասարության նշան չդնել կողմերի միջև
10.04.2016 | 00:21

Մի քանի տասնյակ քաղաքացիներ Երևանի կենտրոնում բողոքի ցույց անցկացրեցին՝ միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին կոչ անելով ղարաբաղյան հակամարտության հարցում փոխել դիրքորոշումն ու հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև։
Տարբեր գրառումներով պաստառներով Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա ռազմական գործողությունների զոհերի հիշատակը՝ անուն առ անուն հիշելով նրանց։ Այնուհետև, կազմակերպիչներից Մարինե Մանուչարյանն ընթերցեց իրենց պահանջները։ «Հակամարտության վերսկսումը կանխելու համար հարկավոր է անհապաղ դատապարտել այս ցնցող ագրեսիան և սահմանել պատժամիջոցներ՝ հրադադարը խախտած ու ագրեսիան սանձազերծած կողմի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում։ Պահանջներից մեկն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին էր ուղղված: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է դադարեցնի զենքի մատակարարումը ագրեսոր ճանաչված կողմին, պնդում էին ցույցի մասնակիցները։ Նրանք պահանջում էին, որ Մինսկի խումբը միջոցներ ձեռնարկի՝ ղաբարաղա-ադրբեջանական շփման գծում անցած շաբաթ սկսված ռազմական գործողությունների արբանյակային լուսանկարները ստանալու համար, որ որոշի հրադադարը խախտած կողմին։ Նրանց պահանջներից էր նաև Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելը։ Ցուցարարներն իրենց պահանջներն ամփոփող նամակներ հանձնեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներին։ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը վերցրեց նամակը, մինչդեռ, Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն անարձագանք թողեց ցուցարարների գործողությունը։ Նրանք էլ որոշեցին նամակը գցել փոստարկղը՝ դրա մեջ մեկ դոլարանոց թղթադրամ տեղադրելով: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նամակ կհանձնեն նաև ԱՄՆ դեսպանությանն ու ՄԽ համանախագահներին։

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ