Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իգոր Պոպով. «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի

Իգոր Պոպով. «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի
10.04.2016 | 00:27

Երևանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին հարց հնչեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե նոր առաջարկներ կան, թե Մոսկվան նոր առաջարկներ ունի: Հարցին պատասխանեց ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը. «Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ նոր փաստաթուղթ, այսպես կոչված «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիներին: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին ոչ մեկ անգամ են հայտարարել համանախագահող երկրների նախագահները: Սկզբունքները հետևյալն են. ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ խոսքը տարածքների վերադարձն է, ԼՂ կարգավիճակի կարգավորման հարցը։ Կրկնեմ ևս մեկ անգամ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և տարածքների վերադարձը: Սրանք ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն: Հենց այս մասին է այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթը»: Բացի այս երկու սկզբունքներից, բացի այս երկու տարրերից կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի կարգավորման եզրափակիչ փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Պոպովը:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ