Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարեգործական համերգների ողջ հասույթը կփոխանցվի Արցախին

Բարեգործական համերգների ողջ հասույթը կփոխանցվի Արցախին
11.04.2016 | 13:10

Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցում մեկնարկեց «Վերածնունդ» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դաշնամուրային անվանակարգի մրցութային լսումները: Դաշնամուր անվանակարգի ժյուրիի կազմում են` Արմեն Բաբախանյանը,Ս երգեյ Քեչեկը, Սերգեյ Սառաջյանը, Յուրի Մարգուլիսը,Արմեն Ահարոնյանը,անվանակարգի ղեկավարն է Լարիսա Ալեքսանյանը:

Մրցույթն սկսվեց Փառատոնի համանախագահ,ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի ելույթով,ով իր խոսքում նշեց,որ այս տարվա փառատոնի կարգախոսն է «Արվեստն ընդդեմ պատերազմների ու ահաբեկչության» և որ փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտների կողմից տրված բարեգործական համերգների ողջ հասույթը կփոխանցվի Արցախին:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ