Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյան․ «Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը»

Դավիթ Տոնոյան․ «Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը»
12.04.2016 | 11:01

Զենքի առևտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե Ադրբեջան, թե Հայաստան՝

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, մինչդեռ ադրբեջանական բանակի զինատեսակները շատ ավելի ժամանակակից են:
«Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք այդ սահմանափակումները չունեն: Խնդիրը որակի, տեսակի և գնի մեջ է: Եվ ինչպես դուք տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից հետ կանգնել: Իսրայելը նույն ապրանքատեսակները (որոնք վաճառել է Ադրբեջանին) առաջարկել է նաև Հայաստանին»,- նշել է նա:
Իսկ ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, հարցին էլ պատասխանել է. «Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»:
«Մենք անցկացրել ենք վերջին երկու տարվա մեջ պաշտպանության ռազմավարական վերանայում, և այդ վերանայման արդյունքներով կազմվել է երկու ռազմավարական փաստաթուղթ շատ լուրջ. դա Զինված ուժերի զարգացման պլանն է և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանը, հինգ տարվա ծրագրեր են: Եվ Զարգացման պլանով նախատեսված է ձեռք բերել ժամանակակից, ամենաարդիական զինատեսակներ: Դա չի նշանակում, որ հինգ տարի հետո է այդ ամեն ինչը ձեռք բերվելու, այլ ձեռք է բերվելու ամեն տարի»,- ընդգծել է Տոնոյանը:

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ