Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում

Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում
12.04.2016 | 12:38

Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde-ի էջերում: Հայտարարությամբ ասվում է.

ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՆԵՐԳՐԱՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է։ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձեց ուժով ետ վերցնել իր նախկին գաղութը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվեց խախուտ հրադադարով։ Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին, պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ մեկին օգուտ չբերեց՝ ուժային հարաբերակցությունը և ճակատային գիծը մնում են անփոփոխ։

Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարեց բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար. միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխաները, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ:

Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց: Միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ու շարժվում է դեպի ապագա:

Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնած ընտանիքը: «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակիցների ուշադրությունը շեղելու համար։

Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառ ավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում.

Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։

Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերագտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է: Ավելին, պատասխանատվության ոգին և հաշտության ցանկությունը, որոնք 1994-ին զինադադար ստորագրած Լեռնային Ղարաբաղին մղեցին համաձայնել Հայաստանի կողմից ներկայացված լինելուն, ակներևաբար չհանդարտեցրին Ադրբեջանին։ Այնպես որ, վերադառնանք ուղիղ երկխոսությանը, քանի որ այս տարվա ապրիլին 5-ին միմիայն Բաքվի և Ստեփանակերտի միջև կնքված զինադադարը ցույց տվեց, որ դա հնարավոր է։

Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ: Միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար։ Այդժամ հնարավոր կդառնա քաղաքական և իրավական պատժամիջոցների կիրառումը պատերազմ հրահրողների դեմ, ինչպես պատահեց աշխարհի շատ ու շատ տարածաշրջանային հակամարտությունների դեպքում։

Autres signataires : Michel Amiel (RDSE), sénateur (Bouches-du-Rhône) ;Roland Blum (LR), maire adjoint de Marseille ; Valérie Boyer (LR), député (Bouches-du-Rhône) ; François Pupponi (PS), député (Val d’Oise) ; Hugues Fourage (PS), député (Vendée) ; Bernard Fournier (LR), sénateur (Loire) ;Sophie Joissains (LR), sénateur (Bouches-du-Rhône) ; Arlette Grosskost (LR), député (Haut-Rhin) ; Jean-Jacques Guillet (LR), député (Hauts-de-Seine) ;Christian Kert (LR), député (Bouches-du-Rhône) ; Patrick Labaune (LR), député (Drôme) ; Philippe Marini (LR), sénateur honoraire (Oise) et maire de Compiègne ; François-Michel Lambert (EELV), député (Bouches-du-Rhône) ;Richard Mallié (LR), maire de Bouc-Bel-Air ; Emmanuel Mandon (UDI),conseiller régional (Rhône-Alpes Auvergne) ; Christophe Masse (PS), conseiller général (Bouches-du-Rhône) ; Marlène Mourier (LR), maire de Bourg-lès-Valence ; Jacques Remiller (LR), ancien député, maire honoraire de Vienne ;Alain Néri (PS), sénateur (Puy-de-Dôme) ; Rudy Salles (UDI), député (Alpes-Maritimes)

Par François Rochebloine (UDI), député (Loire) ; Guy Tessier (LR), député (Bouches-du-Rhône), René Rouquet (PS), député (Val-de-Marne), Nicolas Daragon (LR), maire de Valence, Luc Carvounas (PS), sénateur (Val-de-Marne François), André Santini (UDI) député (Hauts-de-Seine)

Ներկայացնում ենք նաև ֆրանսերեն տարբերակը.

Voilà maintenant six jours que le Caucase du Sud s’est à nouveau embrasé. Conforté par l’indifférence internationale, l’Azerbaïdjan sous la férule d’Ilham Aliev a tenté de reprendre par la force son ancienne colonie, la République du Haut-Karabagh. Cette offensive meurtrière de part et d’autre vient provisoirement de seconclure par un cessez-le-feu précaire. A l’heure où le groupe de Minsk de l’OSCE (co-présidé par la France, la Russie et les Etats-Unis) a réuni dans l’urgence les belligérants, il faut constater que cette attaque n’aura servi à rien ni à personne, puisque le rapport de force et la ligne de front restent inchangés.

Il n’en reste pas moins qu’à nouveau, des civils karabaghiotes ont payé de leur vie les pulsions revanchardes du despote de Bakou : villes délibérément ciblées par des bombardements, enfants tués dans la cour de leur école, civils mutilés et assassinés par des commandos infiltrés spécialement à cette occasion.

Il n’en reste pas moins aussi que cette nouvelle agression est porteuse de leçons. Qui oserait encore demander aux Karabaghiotes d’intégrer le giron d’un régime qui ne souhaite que leur anéantissement physique ? Pour les Karabaghiotes, l’indépendance et l’établissement de la République n’ont jamais été des fins en soi mais un moyen ; le moyen de vivre en paix et en sécurité, le moyen de construireun Etat démocratique respectueux de ses citoyens, ouvert sur le monde et tourné vers l’avenir.

L’Azerbaïdjan est pour sa part un pays riche mais les Azerbaïdjanais sont pauvres. Ils n’ont en en vérité que faire d’arpents supplémentaires mais ils ont légitimement le droit de bénéficier de la manne pétrolière qu’accapare la famillerégnante. Pour le clan Aliev, régulièrement cité au palmarès des « Swissleaks » et autres « Panama Papers », la guerre contre le Haut-Karabagh reste un bon moyen de détourner l’attention de ses concitoyens de sa corruption matérielle et morale par laquelle il appauvrit son peuple.

La communauté internationale, parfaitement au fait de tout cela, doit donc prendreses responsabilités. Nous proposons que le groupe de Minsk de l’OSCE établisse les négociations à venir sur les bases suivantes qui seront certainement plus fructueuses.

D’une part la République du Haut-Karabagh qui donne depuis plus de vingt ans la preuve de sa viabilité et de sa crédibilité doit être maintenant préalablement reconnue afin que Bakou cesse d’utiliser ce prétexte d’absence de reconnaissance pour agresser des populations civiles.

D’autre part, la République du Haut-Karabakh doit être réadmise à la table des négociations : au XXIe siècle, négocier in absentia le sort d’une population et de ses instances représentatives est un procédé qui est au mieux vide de sens. En outre, l’esprit de responsabilité et la volonté d’apaisement qui avaient conduit le Haut-Karabakh, signataire du cessez-le-feu de 1994, à accepter d’être représenté par l’Arménie n’a manifestement pas apaisé l’Azerbaïdjan. Revenons donc au dialogue direct, car c’est possible comme l’a montré le cessez-le-feu de ce 5 avril annoncé – selon l’AFP – entre Stepanakert et Bakou, et entre eux seuls.

Pour finir, il faudra imposer aux parties des mesures effectives de suivi du cessez-le-feu, mesures déjà acceptées par Erevan et Stepanakert, et que seul Bakou refuse obstinément. A ce sujet et au regard des événements graves qui viennent de se dérouler, nous appelons la Présidence du groupe de Minsk de l’OSCE à diligenter une commission d’enquête qui établira les faits et les responsabilités. Il deviendra alors possible d’appliquer un régime de sanctions politiques et juridiques aux fauteurs de guerre, comme c’est le cas dans bien d’autres conflits régionaux dans le monde.

Հ.Գ. Le Monde-ում պատգամավորների, սենատորների, քաղաքական գործիչների նամակը տպագրվել է ապրիլի 7-ին, հայկական մամուլում նամակին եղել են հղումներ, ամբողջությամբ ներկայացնում ենք հրապարակումը՝ իբրև պատասխան հարցին՝ լռու՞մ է Արևմուտքը և ինչու՞ է լռում, եթե լռում է: Իվերջո, միանշանակ է, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության ակնհայտ խախտմանը և ռազմական բախումների վերսկսմանը Արևմուտքը չի կարող անտարբեր լինել: Ոչ հայասիրությունից կամ ադրբեջանամետությունից, նախևառաջ առաջնորդվելով աշխարհաքաղաքական ծրագրերով ու նպատակներով: Բոլորովին այլ հարց է, որ հրապարակային քաղաքականությունը, տեղեկատվության մատչելիությունը բնավ համարժեք չէ կատարվող աշխատանքներին: Պետք էլ չէ, կարևորը արդյունքներն են: Հուսանք, որ արդյունքները ամփոփվելու են արդարության, ոչ թե գործարքների կնքման սկզբունքով:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ