Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան. The Huffington Post

ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան. The Huffington Post
13.04.2016 | 11:25

Ադրբեջանը ապրիլի 2-ին խախտել է 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ` չնայած ժամանակավոր զինադադարին՝ The Huffington Post-ում ընդգծում են Ամերիկայի հայկական ասամբլեայի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը: Նրանք շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ բանակցություններին, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է ակտիվացնեն իրենց միջնորդությունը: «ԱՄՆ-ի օրենսդրությունն արդեն պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ, եթե ագրեսիվ քայլերի դիմի: Օբամայի վարչակազմը պետք է իրագործի «Ազատության աջակցման մասին» օրենքի 907-րդ հոդվածը` տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991-ին անցկացված հանրաքվեով անկախացել է Խորհրդային Միությունից»,- գրում են հոդվածագիրները` հիշեցնելով, որ 2008-ին սենատոր Բարաք Օբաման հավանության է արժանացրել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր և տևական կարգավորումը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնավորված է Ամերիկայի` ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ մնալով»:
«Ադրբեջանը միայնակ չի գործել։ Թուրքական զորքերը և սարքավորումները գործի են դրվել Իրանի հետ սահմանի մոտակայքում։ Ադրբեջանի հարձակումն անմիջապես ստացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հավանությունն ու աջակցությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների և «խավիարային դիվանագիտության» վրա։ Նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում, իսկ ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Քաղաքացիական հասարակությունը շարունակում է դեմ արտահայտվել լրագրողների և իրավապաշտպանների ազատությունների ոտնահարմանը։ Հայաստանի հետ անգամ կարճատև պատերազմ սկսելը Ալիևի ռեժիմին հնարավորություն է տալիս շեղելու ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական անկայուն վիճակից: ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան, հատկապես ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ»,- եզրափակում են հոդվածագիրները:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ