Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՀԿ եռյակը կարևորում է ԼՂ քաղաքական գործընթացի ակտիվացումը

ԵԱՀԿ եռյակը կարևորում է ԼՂ քաղաքական գործընթացի ակտիվացումը
13.04.2016 | 23:34

ԵԱՀԿ եռյակը՝ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նախկին նախագահող՝ Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, հաջորդ նախագահող՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Բեռլինում հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում: ԵԱՀԿ-ի կայքէջի համաձայն՝ «Եռյակը կողմերին կոչ է արել վերջ տալ բռնություններին, խստորեն պահպանել հրադադարը և ընդգծել է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Հանդիպման մասնակիցները անչափ կարևորել են լարվածության թուլացումը և քաղաքական գործընթացի ակտիվացումը, ողջունել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ապրիլի 5-ի հայտարարությունը և իրենց աջակցությունը հայտնել Մինսկի խմբի ու համանախագահների ջանքերին: Նրանք կշարունակեն ուշադրությամբ հետևել զարգացումներին և խթանել քաղաքական գործընթացը»:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ